46-ամյա գործարար, «Անժի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սուլեյման Քերիմովը Մոսկվայի հայտնի սրահներից մեկում ամանորյա երեկույթ է կազմակերպել իր ընկերների համար,- հաղորդում է Life News-ը:
Այս տարի Քերիմովի փակ երեկույթին մասնակցել է փոփ-աստվածուհի 66-ամյա Շերը, որը Մոսկվա էր ժամանել երեկույթից երեք օր առաջ: Երեկույթին Շերը հանդիսատեսին հիացրել է գունագեղ շոուով:
Շերի հետ երեկույթին ներկա է եղել նաև 26-ամյա Լանա դել Ռեյը և ամերիկացի պոռնոաստղ Չելսի Չարմսը, որը մեծ հայտնիություն է ձեռք բերել իր 24կգ-ոց կրծքերով:

Չելսի Չարմսը բարձրացել է բեմ և կրծքերով ջարդել է ձմերուկ և գարեջրի շշեր: Հանդիսատեսը զարմանքով և ծիծաղով է դիմավորել այս ելույթը:










































