Tuesday, 30 04 2024
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին

Կովերի կուրծքը տաք ջրով լվանալով`գյուղը չես փրկի. Հ.Խառատյան

Հասարակական բևեռացվածությունը, ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, Հայաստանում նոր երևույթ չէ, և այն չափվում է ժողովրդի նյութական կարողություններով, որի առումով Հայաստանը շատ հաստատուն կերպով գտնվում է խիստ բևեռացված երկրների շարքում:

«Չնայած պետական ծրագրերով որոշումներ են ընդունվել՝ մեղմելու այդ իրավիճակը, բայց բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա ոչ միայն մեղմանալու որևէ միտում չի ցուցաբերում, այլև գնալով խորանում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ազգագրագետը և հավելեց, որ 2010 թ. հատկապես գյուղական աղքատության աճ է գրանցվել:

Ըստ Խառատյանի, բացարձակապես անհիմն են այն հիմնավորումները, թե գյուղական աղքատությունը պայմանավորված է ֆինանսատնտեսական ճգնաժամով և բնակլիմայական պայմաններով, այլ հիմնական պատճառը Հայաստանի տնտեսական համակարգն ու գյուղական արտադրություն տեղափոխված մենաշնորհային տնտեսությունն են:

«Բոլորս դեպի գյուղ» հայտարարությունների մեջ ես տեսնում եմ դատարկ խոսքեր, քանի որ ոչ մի տեղ դա տեսանելի չէ, և հասկանալի չէ, թե դա կովերի կուրծքը տաք ջրով լվանա՞լն է միայն, թե՞ ավելի լուրջ քայլեր կան, որոնք արտացոլում են կառավարության քայլերը»,- ընդգծեց Խառատյանը:

Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ նշեց, որ մենք սոցիալական լարվածության և բևեռացվածության բավական երկարատև փորձ ունենք: Նրա գնահատմամբ, այսօր հանրային դիրքորոշումների խմորումների փուլ է սկսվել, հատկապես վերջին հանրահավաքներից հետո. «Եթե 2007-2008-ին մեր հանրույթը երկփեղկված էր, ապա այսօր ես նկատում եմ բազմաշերտ դառնալու միտում, որը Հայաստան պետության անվտանգության տեսակետից շատ ավելի ընդունելի վիճակ է»:

Բանախոսները միակարծիք էին, որ Հայաստանը հեղափոխության չի դիմանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում