Friday, 03 05 2024
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին

Հեռուստամարաթոն 2014-ի ողջ հասույթը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական կառուցմանը

«Հեռուստամարաթոն 2014-ի դրամահավաքը կուղղվի Վարդենիս- Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական կառուցմանը: Ճանապարհի ընդհանուր երկարությունը 116կմ է, որից մոտ 14կմ-ի գումարը տրամադրել է ՀՀ կառավարությունը: Այսինքն, խոսքը մնացած 102 կմ-ի մասին է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ հավելելով, որ նախանցած տարի հիմնադրամը իր հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հաստատեց Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ որպես հիմնադրամի դրամահավաքի գլխավոր թեմա։

«Հենց այդ ժամանակ էլ ես վստահ էի, որ 1 տարում դժվար կլինի հավաքագրել ամբողջ գումարը ճանապարհի համար, քանի որ արժեքը տատանվում է 30-33 մլն ամերիկյան դոլարի սահմաններում: Առաջին դրամահավաքից հետո մենք հասկացանք, որ մյուս տարվա մեր ուղղվածությունը նորից պետք է լինի այս ճանապարհի կառուցումը, որպեսզի կարողանանք հավաքել մնացյալ գումարը և ծրագիրը ավարտին հասցնենք,- ասաց նա՝ հավելելով, թե այս պահի դրությամբ կարող է հայտնել, որ մինչև տարեվերջ կիրականանցվեն բոլոր հողային աշխատանքները ճանապարհի ամբողջ երկարությամբ,- իսկ Հայաստանի մասում, պետք է նշեմ, որ Հայաստանի մասի աշխատանքները ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով համահայկական հիմնադրամին 1 մլրդ 600 մլն դրամ, և այդ գումարը ուղղվել է 14կմ երկարությամբ Հայաստանի մասի վրա, այդ ճանապարհի 90%-ը կասֆալտապատվի, իսկ մնացածը կթողնենք հաջորդ տարվան: Մնացած աշխատանքները, մասնավորապես ասֆալտապատումը, կսկսվեն հաջորդ տարի, հենց որ եղանակները թույլ տան, շինարարները կսկսեն: Ինչ վերաբերում է ուղղվածությանը, նշեցի, որ դա կլինի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը»:

Ըստ Արա Վարդանյանի՝ հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներն սկսում են նախորդ հեռուստամարաթոնի ավարտից մեկ օր անց: Քանի որ թարմ են բոլոր այն խնդիրները, որոնք տեսնում ես: Դրա համար մենք միշտ Միացյալ Նահանգներում հեռուստամարաթոնից հետո իրականացնում ենք մեծ ժողով, որի ընթացքում քննարկում ենք բոլոր բացթողնումները և, դրանք հաշվի առնելով, արդեն որոշումներ ենք կայացնում՝ եկող հեռուստամարաթոնում ինչ պետք է փոխվի, ինչ պետք է լինի։ «Նշեմ, որ իր ձևով հեռուստամարաթոնը չի կարող տարբերվել թե նախորդ մարաթոնից, թե 10 տարի առաջ եղած մարաթոնից, որովհետև ինքը՝ որպես դրամահավաքի ձև, այդ է: Հեռուստամարաթոն է, որի ժամանակ ցուցադրում ես նյութեր, որի ժամանակ լինում են վարողներ, ովքեր կոչ են անում ժողովրդին, որպեսզի մասնակցեն դրամահավաքին»,- մանրամասնեց Արա Վարդանյանը՝ ընդգծելով, որ ձևի մեջ որքան հնարավոր է փոփոխություններ մտցնել՝ փոփոխում են:

Արա Վարդանյանը նաև մանրամասնեց, որ հեռուստամարաթոնի ժամանակ այլ նվիրատվություններ ևս լինում են ՝ դա հատուկ ծրագրերի համար նվիրատվություններ են, որոնց շնորհիվ շարունակում են բոլոր բնագավառներում աշխատանքը՝ դպրոցաշինություն, համայնքային կենտրոններ, սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսական ծրագրեր: «Այսինքն՝ մենք ոչ միայն ճանապարհ ենք կառուցելու, այլև շարունակելու ենք բոլոր ոլորտներում մեր գործունեությունը: Որպես օրինակ կարող ենք բերել Աշոցքի դպրոցը, որի բացումը շուտով տեղի կունենա: Դա հենց հատուկ ծրագիր է, որ հեռուստամարաթոնի ժամանակ բարերարի կողմից հայտարարվել է, բայց գումարը ուղղվել է ոչ թե այդ տարվա մարաթոնի գլխավոր թեմային, այլ հենց այդ մարդու նախընտրած ծրագրին: Եվ նման ծրագրերը շատ-շատ են»,- ասաց նա:

Այս պահին Տավուշի մարզում շատ լուրջ ծրագրեր են ծավալվում՝ գրեթե 1 մլն եվրո Տավուշի գյուղատնտեսական ծրագրերին է ուղղվում։ «Այդ ծրագիրը համաֆինանսավորվում է Ֆրանսիայի Օդեսեն նահանգի կողմից, ինչպես գիտեք՝ մեր հայրենակից Պատրիկ Դևեճյանն է այնտեղ: Եվ յուրաքանչյուր տարի այդ նահանգը տրամադրում է 500 հազար եվրո այստեղ գյուղատնտեսական ծրագրի զարգացման համար»,- եզրափակեց բանախոսը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում