Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Ծառուկյանն իր ընտրազանգվածին հո կոչ չի անի, թե ոչ մեկին ձայն չտաք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

– Պարոն Զոհրաբյան, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու և չի սատարելու որևէ այլ թեկնածուի: Նախագահական ընտրություններում նա համարվում էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը: Մյուս թեկնածուները նախորդ ընտրություններում չնչին ձայներ են ստացել: Այսօրվա դրությամբ ձեր թեկնածուն չունի հիմնական մրցակից: Չե՞ք կարծում, որ այս իրավիճակը լեգիտիմության խնդիր կարող է առաջացնել Սերժ Սարգսյանի համար:

– Մինչև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն էլ մենք ասել էինք, որ մեր թեկնածուն է հաղթելու, որովհետև այն խոստումները, որ տվել ենք հասարակությանը, մեծամասամբ կատարվել են: Եվ ամենակարևորը՝ պահպանել ենք ներքին ու արտաքին կայունությունը: 

– Սոցիալ-տնտեսական խոստումները և խնդիրները չեն լուծվել:

– Հիմա պետք է ետ գնամ ու հիշեմ ֆինանսատնտեսական ճգնաժամը, 2008-ից հետո ստեղծված անկայուն վիճակը, որոնք ազդեցին այդ ծրագրերի ամբողջական կատարման վրա: Ամենակարևոր հարցն այն է, որ կարողացանք պաշտպանել կայունությունը այս տարածաշրջանում և երկրի ներսում:

Բայց այնպես չէր, որ Ադրբեջանը հարձակվում էր, և ՀՀ իշխանությունները կարողացան դա կասեցնել:

– Մի մոռացեք, որ Ադրբեջանը առաջին դեմքով անընդհատ սպառնում էր, որ եթե բանակցություններն արդյունք չտան, հարցը ռազմական ճանապարհով կլուծեն: Երբ որ դա առաջին դեմքն է հայտարարում, լուրջ է: Հիշեք, որ 2008-ին այն կողմից սահմանին արդեն զորքերը կուտակվում էին: Եվ սպասում էին, որ երբ Հայաստանում անկայունություն կլինի, կներխուժեն և ԼՂՀ խնդիրը կլուծեն: Այդ վտանգը միշտ եղել է և հիմա էլ կա: Դրա համար եմ ասում, որ մեզ համար շատ կարևոր է կայունությունը, իսկ Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին այդ կայունությունը պահել է:

– Անկախ այն հանգամանքից, թե կայունությունը պահել եք, ձեր նախընտրական ծրագրերը կատարել եք, թե ոչ, այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Սերժ Սարգսյանը մրցակից չունի: Իսկ եվրոպական ժողովրդավարական երկրներում, Ամերիկայում նախագահի թեկնածուներն ընդամենը մի քանի տոկոսի առավելությամբ են հաղթում: Նույնիսկ ՀՀ-ում նախորդ բոլոր ընտրություններում նախագահի հիմնական թեկնածուները ուժեղ մրցակից են ունեցել:

– Դուք եվրոպական պետությունների կամ ԱՄՆ-ի հետ համեմատեցիք, ես էլ կասեմ շատ հեռու չգնանք ու համեմատենք ՌԴ ընտրությունների հետ: Այնտեղ Վլադիմիր Պուտինից հետո 19 տոկոսից ավելի հավաքող չի եղել: Պուտինը հավաքեց 64 տոկոս, և դա նորմալ է: ՌԴ հասարակությունը նրան ընտրեց: Իսկ եթե ՀՀ-ում մեկ ուրիշը հավաքի 18, նախագահը՝ 64, լեգիտիմ չի՞ լինի: Այս անգամ դրսից ավելի շատ դիտորդներ են լինելու և ուշադիր հետևելու են ողջ ընտրական գործընթացը: Եվ եթե ընտրությունները չի կեղծվում, և մարդը 60-65 տոկոս ձայն է ստանում, ուրեմն լեգիտիմ է: Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը Զյուգանովի նման 19 տոկոս է ստանում, դա մրցակցություն չէ՞:

– Առայժմ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է, որ կարող է որոշակի ձայներ հավաքել: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հազիվ նվազագույն շեմը հաղթահարեց: Իսկ ինքը 2007թ. խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր և մոտ 1500 ձայն էր ստացել: Րաֆֆի Հովհաննիսյանն այս ցուցանիշներով չի կարող մրցակցություն ապահովել:

– Խորհրդարանական ընտրությունները մի համեմատեք նախագահականի հետ: Նախագահական ընտրություններում այլ իրավիճակ է:

Դուք Ռուսաստանի օրինակը բերեցիք, որը ժողովրդավարական ցուցանիշներով ՀՀ-ից ավելի լավ վիճակում չէ: Մինչդեռ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ որդեգրել են եվրաինտեգրման ճանապարհը: Ինչո՞ւ այս դեպքում ժողովրդավարական երկրների հետ չեք փորձում համեմատվել:

– ՀՀ-ն իր հայեցակարգը տարածաշրջանում  կառուցել է բազմավեկտոր համագործակցության վրա: Մենք համագործակցում ենք և ՌԴ հետ, և եվրոպական ու այլ պետությունների: Բայց մեր համար առաջին խնդիրը ներքին ու արտաքին կայունությունն է:

Ձեր կարծիքով` ո՞ւմ բաժին կհասնի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած մոտ 450 հազար ընտրազանգվածը: Հիշեցնենք, որ մայիսյան ընտրություններում, երբ ԲՀԿ-ն այդքան ձայն ստացավ, դեռևս կոալիցիայում էր և համարվում էր իշխանական կուսակցություն:

– Նա հայտարարեց, որ չի առաջադրվի և չի սատարի որևէ այլ թեկնածուի: Չառաջադրվելը հասկանալի է, բայց չսատարելը տարօրինակ է` այն առումով, որ նա հո այդ 30 տոկոսին կոչ չի անի, թե ոչ մեկին ձայն չտաք: ԲՀԿ-ում կան տարբեր կուսակցությունների նկատմամբ համակիրներ: ՀՀ-ն 3 մլն բնակչություն ունի, որ եթե խտացնենք, շատերն իրար ճանաչում են: Եվ հնարավոր չէ, որ այդ 30 տոկոսը մեկուսանա: Նրանք ընթացքում կկողմնորոշվեն: Ծառուկյանը հո չի ասի, թե իմ ընտրազանգվածի 10 տոկոսը սրան կտամ, 20 տոկոսը՝ սրան և այլն: Մարդիկ կարող են և չգնալ ընտրություններին, կարող են և կողմնորոշվել  ու այլ թեկնածուների ընտրել: Բայց եթե նույնիսկ մեզ էլ ձայն չտան, մեր թեկնածուն հաղթելու է:

Իսկ մտավախություն չունե՞ք, որ այդ ընտրազանգվածը թեկնածու չունենալու կամ պարտվելու պատճառով ընդվզի, և Հայաստանում նորից 2008-ի հետընտրական իրավիճակը առաջանա:

– Այս մի քանի օրերին ԲՀԿ գործիչներն ասում են, որ իրենց զանգվածը չի փոշիանալու, պահպանվելու է: Որ իրենք հետևելու են ժողովրդավարական արժեքներին և զարգացումներին: Կարող է իրենց զանգվածը մնա իրենց հետ: Բայց ինչպես իրենց խոսնակն ասաց` երբեք մի ասեք երբեք:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նախօրեին հայտարարեց, որ իրենք վերահսկող գործառույթ են ստանձնելու: Չե՞ք կարծում, որ առաջիկա տարիներին ԲՀԿ-ն անընդհատ «մահակ է ճոճելու» ձեր վրա:

– Շատ կարևոր դեր են իրենց վերապահել: Մենք քաղաքացիական հասարակություն ստեղծելու ճանապարհով ենք գնում, փորձում ենք դա կայացնել: Դա նույնպես վերահսկողական դեր ունի, իշխանությունների սխալներն են բարձրաձայնում, ու շտկելու հնարավորություն է առաջանում: Ավելի լավ, թող վերահսկեն: Համ չեն առաջադրվում, համ չեն սատարում, բնականաբար մի երրորդ գործողություն պիտի անեն: Թող այդ գործառույթը ստանձնեն, եթե շատ են ուզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում