Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Սենատոր Քերրին դարձել է ԱՄՆ պետքարտուղարի ամենահավանական թեկնածուն Ռայսի ինքնաբացարկից հետո

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսը խնդրել է չքննարկել իր հնարավոր նշանակման հարցը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում գործող պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռացնալուց հետո: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած մամլո հաղորդագրության մեջ,- հայտնում է ITAR-TASS-ը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, Ռայսը Օբամայի նոր աշխատակազմում կշարունակի աշխատանքը ՄԱԿ-ում՝ որպես ԱՄՆ մշտական ներկայացուցիչ:

Ւնչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինքը զրուցել է Ռայսի հետ ու «համաձայնել վերջինիս խնդրանքին՝ իր թեկնածությունը հանել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հնարավոր նշանակման հարցում»: Օբամայի խոսքով՝ ինքը երախտապարտ է Ռայսին այն բանի համար, որ նա «կշարունակի ԱՄՆ դեսպանը լինել ՄԱԿ-ում» ու կմնա «կաբինետի առանցքային անդամը»:

«Ես խորապես ափսոսում եմ վերջին շաբաթներին Սյուզան Ռայսի վրա անարդար ու մոլորեցնող հարձակումների համար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նա նկատի ուներ սուր քննադատությունը, որը ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից ԱՄՆ Կոնգրեսում տարվում էր Ռայսի հասցեին՝ կապված Լիբիայի Բենղազի քաղաքում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման ժամանակ Ռայսի արտահայտությունների հետ:

Օբամայի կարծիքով՝ Ռայսը պետական պաշտոնում անցկացրած 20 տարիների ընթացքում իրեն դրսևորել է որպես «չափազանց ընդունակ» մասնագետ, որը մեծ խանդավառությամբ է իրեն նվիրում գործին:

ԱՄՆ նախագահի համոզմամբ՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Ռայսը խաղում է «անփոխարինելի դեր Ամերիկայի հետաքրքրություններն առաջ մղելու հարցում»:

Օբամայի կարծիքով՝ Ռայսի որոշումը արտացոլում է նրա հակումը՝ ղեկավարվել միայն ազգային ու ոչ թե անձնական հետաքրքրություններով:

Ենթադրվում է, որ Հիլարի Քլինթոնն իր պաշտոնից կհեռանա հունվարի 21-ին՝ Օբամայի երդմնակալությունից հետո:

Ռայսի հետ մեկտեղ, Օբամայի նոր աշխատակազմում պետքարտուղարի հնարավոր թեկանածու էր համարվում դեմոկրատ սենատոր Ջոն Քերին: Ներկայում նա գլխավորում է Կոնգրեսի Վերին պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում