ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախկինի պես «հետաքրքրված չէ Ուկրաինայի ճգնաժամի ռազմականացմամբ» և հույս ունի, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էրնեստին:
Էրնեստը հավելել է, որ Օբաման Ռուսաստանին շարունակում է դեէսկալացիայի կոչ անել` ելնելով գեթ «մարդասիրական պատկերացումներից»:
Նրա խոսքերով` Վաշինգտոնի տեսանկյունից` Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները մի քանի ամիս շարունակվող «պատկերի մեջ են տեղավորվում»: