Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

«Թուրքիան կգնա ԵՄ, միայն երբ ճանաչի Հայոց Մեծ եղեռնը, մենք դա ասել ենք ԵՄ պաշտոնյաներին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ դատի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

-Պարոն Դեմիրճյան,Թուրքիայի նորընտիր  վարչապետ Ահմեդ Դավիթօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնային խնդիրներից է Հայկական հարցն ու Կիպրոսը: Միևնույն ժամանակ հայտարարվելէ, որ Եվրամիության հետ բանակցությունները պետք է մոտ ապագայում վերսկսել։Ի՞նչ եք կարծում, այդ խնդիրը նաև ԵՄ-ի համա՞ր առաջնային կդառնա:

-Պետք չէ մոռանալ, որ այս տարի Ցեղասպանության հայուրամյա տարելիցն է, և Թուրքիան շատ լավ գիտի, որ հայկական կողմը ճնշումներ կբանեցնի, որպեսզի շարունակենք ճանաչման աշխատանքները՝ լինի դա Եվրոպական միության, թե արևմուտքի: Հատկապես Եվրոպական միությանը ձեռնտու է «հայ-թուրքական երկխոսությունը», կասեն՝ հայերն ու թուրքերը բանակցում են, միասին սեղանի շուրջ են նստում, մեզ ի՞նչ. այսպիսի մտադրություն կա, ու մենք էլ ենք տեսնում այդ մոտեցումը:

Իսկ Կիպրոսի վերաբերյալ, երբ ասում են, որ առաջնահերթություն է, բնականաբար նշանակում է, որ իրենց հասկացած ձևով է այդ առաջնահերթությունը, ոչ մի ձևով տեղաշարժ չի կարող լինել, երբ Թուրքիան շարունակում է այս մոտեցումն ունենալ՝ մենք սա ենք ուզում և վերջ:

Եվրամիության համար հայ-թուրքական հարաբերությունները որքանո՞վ են կարևոր հիմա:

-Հայ-թուրքական հարցը միշտ եղել է Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների առաջնային սեղանի վրա, եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղակիորեն հաստատ: Բազմիցս նշվում է, որ Թուրքիան Եվրապական միության անդամ չի կարող դառնալ,մինչ այդ հարցը չլուծվի։Հիմա քիչ է այդ մասին խոսվում, այդ էլ՝ հասկանալի պատճառներով. գրեթե 3 տարի ընդհանրապես սառեցված էին Եվրոպական միության հետ բանակցությունները:

Իսկ հնարավո՞ր է՝Թուրքիայի այդ նոր պաշտոնավարումներից հետո հայ-թուրքական հարցին փորձարվի լուծվում տալ՝ մանավանդ երբ խոսվումէ ԵՄ-ի հետ բանակցություններն արագացնելու մասին:

-Բնականաբար, մենք միշտ աշխատում ենք այդ ուղղությամբ, մենք միշտ կարծել ենք, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանթյան հարցը,եթե Եվրոպական միության անդամ դառնա: Դա էլ ասել ենք Եվրոպական միության պաշտոնյաներին,և նրանք տեղյակ են:Եվրոպան կընդունի ժողովրդավար , մարդու իրավունքները հարգող, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Թուրքիային, այլապես տեղ չունեն Եվրոպական միության մեջ։

Էրդողանի երդմնակալության Հայաստանից մասնակցեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս Էրդողանին հանձնեց Սերժ Սարգսյանի հրավերը՝ ապրիլի 24-ին Հայաստան գալու և Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու: Ի՞նչ եք կարծում,նման բան կլինի՞:

-Բնականաբար ոչ։Չենք կարծում, որ ինչ-որ բան կփոխվի, պարզապես նախարար Նալբանդյանի՝ Թուրքիայում գտնվելու արդարցումն էր: Սերժ Սարգսյանը նախապես ապրիլին հայտարարել էր, որ հրավիրելու է Թուրքիայի նախագահին։Չեմ կարծում առհասարակ, թե Նալբանդյանի ներկայությունն այնտեղ պետք էր:

-Այսինքն՝չպե՞տք է առհասարակ մասնակցեր երդման արարողությանը:

-Պետք չէր, նամակի հանձնումն այդ ներկայության արդարցումն էր: Հավանական է նաև, որ իր ներկայությանը հայ-թուրքական երկխոսության պատկեր տրվեց, բայց, ընդհանուր առմամբ, այցելություն էր, որ կարող էր և տեղի չունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում