Ուկրաինայի իրադարձությունները բացասական ազդեցություն են ունենում ամբողջ տարածաշրջանի վրա, համոզված է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, տեղեկացնում է Trend-ը։
Ինչպես հայտարարել է նա լրագրողներին, Վրաստանը համերաշխություն է հայտնում ուկրաինական ժողովրդին։
«Վրաստանը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ ճգնաժամից ելքն անպայմանորեն կգտնվի, քանի որ այն, ինչ տեղի է ունենում մեր հարևան երկրում, բացասական ազդեցություն է ունենում ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշել է դիվանագետը։