Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Ի՞նչ պրիզմայով զրկել իշխանությանը մանևրից

Ընդդիմության մարտի 17-ի հանրահավաքից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքի մասնակիցների հետ համատեղ երթով շարժվեց դեպի Ազատության հրապարակ ու ոստիկանության հետ բանակցությունից հետո մուտք գործեց այնտեղ` երեք տարվա ընդմիջումից հետո, իշխանական քարոզչության միջոցներով սկսեց շրջանառվել որպես իշխանության հանդուրժողության և լայնախոհության վկայություն:

Այդ մասին սկսեցին խոսել հեռուստաընկերությունների մեկնաբանները, իշխանական պատգամավորները, իշխանության ապոլոգետիկայով զբաղված փորձագետները: Այդ մոտեցումը լայնորեն սկսեց տարածվել: Իրականում, սակայն, այստեղ ամեն ինչ չէ, որ այդպես միարժեք է:

Երբ խնդիրը դիտարկում ենք ներհայաստանյան առկա իրողությունների համատեքստում, ապա բնական է, որ քաղաքացիների շահին ընդառաջ ամեն մի քայլ, որ անում է իշխանությունը, դիտվում է իբրև հանդուրժողության և լայնախոհության դրսևորում: Եթե իշխանությունը, ի հեճուկս քաղաքացիների քվեի ու կամարտահայտման, կեղծում է ընտրությունն ու մենաշնորհում պետական կառավարման և տնտեսվարման լծակները, ապա դրանից հետո քաղաքացիներին և ընդդիմադիր ուժերին արված ամեն մի ժեստ կարելի է ընկալել որպես հանդուրժողություն և լայնախոհություն:

Բայց, եթե մի քիչ էլ լայնախոհությամբ նայենք այդ իրավիճակին, մի քիչ լայն հայացք նետենք դրան, ապա իրականում հանդուրժողություն և լայնախոհություն ասվածը համանման դեպքերում ընդամենը քարոզչական խայծ է, որ նետվում է գուցե հասարակությանը և միջազգային հանրությանը:

Վերջիվերջո, ի՞նչ հանդուրժողության և լայնախոհության մասին է խոսքը, եթե ասենք նույն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Հետևաբար, արգելելով հրապարակում հանրահավաք անցկացնելը կամ որևէ այլ քաղաքական ակցիա անելը` իշխանությունը խախտում է քաղաքացու սահմանադրական իրավունքը: Դա էլ նշանակում է, որ թույլատրելով հանրահավաքները և ակցիաները Ազատության հրապարակում` իշխանությունն ընդամենը անում է այն, ինչ պարտավոր է անել` ապահովել քաղաքացու համար Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված հիմնական ազատությունների և իրավունքների իրացումը:

Այսինքն` իշխանությունն իրականում իր գործն է անում, անում է այն, ինչ պարտավոր է անել, ինչը չանելու համար նույնիսկ պարտավոր է պատասխանատվության ենթարկվել, եթե երկրում լինի ազատ և անկախ դատական համակարգ: Ուրեմն, խոսք կարող է լինել ոչ թե իշխանության հանդուրժողության և լայնախոհության, այլ Հայաստանի քաղաքացու սահմանադրական իրավունքի իրացման պարզ իրողության մասին: Իսկ դրանից բացի, հենց այդ հանդուրժողության և լայնախոհության «լույսի» ներքո պետք է խոսք գնա, թե ինչո՞ւ է իշխանությունը մնացյալ դեպքերում խոչընդոտում հասարակության սահմանադրական իրավունքի իրականացումը:

Իշխող համակարգի հանդուրժողությունն ու լայնախոհությունը լայնորեն գովազդող իշխանական հեռուստաընկերություններն ու մամուլը թերևս ճիշտ, և հասարակական ու պետական շահի տեսանկյունից արդյունավետ գործ կանեն, եթե հենց այդ հարցը, այսինքն` քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանադրական նորմերը ոտնահարելու խնդիրը արծարծեն իրենց եթերներում և էջերում: Ընդհանրապես, Հայաստանում առկա է պատկերացումների ճգնաժամ, որը մեր ճգնաժամային ժամանակաշրջանում կարելի է համարել նույնիսկ ելակետային:

Բանն այն է, որ մեր շատ խնդիրներ գալիս են հենց պատկերացումների ճգնաժամից, երբ տեղի է ունենում ինչ-ինչ հասկացությունների շահարկում, քանի որ հստակ չեն այդ հասկացությունների վերաբերյալ հանրային պատկերացումները: Օրինակը հենց այդ է, երբ քաղաքացու սահմանադրական իրավունքը իրացնելը երաշխավորելու իշխանական պարտավորությունը ներկայացվում է իբրև լայնախոհություն ու հանդուրժողություն` հույսը դնելով հենց պատկերացումների աղավաղվածության վրա, դրանով քարոզչական դիվիդենտներ ակնկալելով: Պատկերացումների հարցում առկա այդ խառնաշփոթն իրականում լուրջ խնդիր է Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման կարևոր գործի համար:

Երբ չկա սեփական իրավունքների հստակ գիտակցում, այսինքն` երբ մարդիկ իշխանության գործողությունները դիտարկում են բարի և չարի պրիզմայով, մեղմի և կոշտի պրիզմայով, երբ փորձում են, օրինակ, համեմատել, թե Ռոբերտ Քոչարյանը սա արեց, իսկ ասենք` Սերժ Սարգսյանն այդպիսի բան չի անի, կամ այդօրինակ այլ դիտարկումներ, հասարակությունը միշտ էլ դառնում է իշխանական քարոզչական մանիպուլյացիաների զոհ:

Իրականում, մեծ հաշվով, երկրի զարգացման հեռանկարի և երկրում ժողովրդի իշխանության հաստատման տեսանկյունից էական չէ, որ այս մի իշխանավորը բռնի ուժով է զսպում քաղաքացու սահմանադրական իրավունքի իրացումը, իսկ մյուսը դա անում է քարոզչական մանիպուլյացիաների միջոցով: Հասարակությունը պետք է սովորի հասարակական-քաղաքական կյանքի իրադարձություններն անցկացնել բացառապես Սահմանադրության և օրենքների պրիզմայով, ու այդժամ արդեն իշխանության քարոզչական մանևրների հնարավորությունն էապես կնվազի և չար ու բարի թագավոր խաղալու և իր քայլերը հասարակությանն ու ընդդիմությանն արված լավություն ներկայացնելու փոխարեն, ստիպված կլինի խոստովանել, որ իր կատարածն ընդամենը Սահմանադրության և օրենքի պարզ պահանջ է:

Այստեղ, իհարկե, հարկ է ճշտել կամ հստակեցնել, որ խոսքը հասարակության այն հատվածի մասին է, որը իրադարձություններին հետևում է կողքից, այսինքն` տանը, հեռուստացույցով կամ իշխանական մամուլի էջերից: Ակտիվ հասարակությունը Հայաստանում վաղուց է հասարակական-քաղաքական զարգացումները հենց այդ` Սահմանադրության ու իրավունքի պրիզմայով նայում: Բայց բանն այն է, որ քիչ թիվ չի կազմում հանրության այն մասը, որ իրադարձությունների ակտիվ մասնակից չէ և հետևում է կողքից: Եվ եթե այդ հանրությունը ենթարկվի քարոզչական մանիպուլյացիաների, ապա կարող է ծանրակշիռ գործիք դառնալ իշխանության ձեռքին:

Ահա այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ հասարակության այդ մասի գիտակցությանը հասցվի, որ այն, ինչ այսօր ներկայացվում է որպես իշխանության հանդուրժողություն և լայնախոհություն, ընդամենը օրենքի պահանջ է, որի կատարումը առանձնակի խրախուսանք չի պահանջում, իսկ ահա չկատարումը պահանջում է պատասխանատվություն նույն օրենքի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում