Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին, հավանաբար, կարիերան կշարունակի Իտալիայի առաջնությունում: Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
Տեղեկությունների համաձայն` Թուրինի «Յուվենթուս»-ը 29-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Այժմ ակումբները պետք է համաձայնության հասնեն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հրաժարագնի շուրջ:
Հարկ է նշել, որ ավելի վաղ «զինագործներ»-ը հայտարարել են, որ պատրաստ են հրաժարվել գերմանացի հարձակվողի իրավունքներից այն դեպքում, եթե գնորդը նրա տրանսֆերի դիմաց 12 մլն եվրո վճարի:
Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Պոդոլսկին 20 հանդիպում է անցկացրել «Արսենալ»-ի կազմում, 8 գոլ խփել և գոլային 2 փոխանցում կատարել:







































