Իրանի իշխանությունները հայտարարել են փոքր հեռահարության հրթիռների և թռչող անօդաչու սարքերի ստեղծման մասին, գրում է Associated Press-ը:
Ներկայացված է նորագույն Ghadir հրթիռը, որը նախատեսված է վերջրյա թիրախների ոչնչացման համար: Դրա գործողության շառավիղը 100 կմ է:
Հայտարարվել է նաև թևավոր Nasr-e-Basir հրթիռի արտադրության մասին: Դրա գործողության շառավիղը չի նշվում, սակայն ըստ զինվորականների՝ հրթիռի տվյալ տեսակը կարող է գործել «անաղմուկ ռեժիմով»:
Իրանի զինվորականները հայտնել են նաև Karra-4 և Mohajer-4 անօդաչու թռչող սարքերի ստեղծման մասին, որոնք կարող են թռչել օդային տարածության վերին շերտերում: Այդ սարքավորումներն անհրաժեշտ կարող են լինել նաև հետախուզության ժամանակ:










































