Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը որոշել է Անխել դի Մարիային չընդգրկել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Ատլետիկո»-ի դեմ պատասխան հանդիպման հայտացուցակում:
Այդ որոշում կապված է ֆուտբոլիստի՝ ակումբային գրանցումը փոխելու ցանկության հետ: Նա արդեն իսկ մերժել է «Ռեալ»-ի՝ նոր պայմանագիր կնքելու առաջարկը:
Դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է:
Այսօր հայտնի դարձավ, որ «Արքայական ակումբ»-ը մերժել է կատալոնական «Բարսելոնա»-ի 60 մլն եվրոյի առաջարկը:








































