Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Հայ-վրացական շատ հետաքրքիր պայմանավորվածություն

Հայաստանում Վրաստանի վարչապետի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման ընթացքում քննարկված հարցերի թվում եղել են էներգետիկ համագործակցության հարցերը, և ինչպես պաշտոնական հաղորդագրությունն է նշում, վարչապետերը պայմանավորվել են Հայաստանից Վրաստանի բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման և հզորացման, այսպես ասած՝ թողունակության ծավալների ավելացման հարցի շուրջ: Սա, ընդ որում, այն եզակի հարցերից է, որ հայ-վրացական վարչապետական մակարդակի քննարկումների մասով կոնկրետություն է պարունակում:

Ահա այս իմաստով այս պայմանավորվածությունը շատ հետաքրքիր է օրերս Հայաստանի կառավարության կայացրած մեկ այլ հետաքրքիր որոշման համատեքստում, այս որոշման մասին տեղեկատվությանը զուգահեռ: Կառավարության նախորդ շաբաթ տեղի ունեցած նիստում հավանության էր արժանացել Հայաստանում գազային էլեկտրակայան կառուցելու մասին որոշումը: Այսինքն՝ Հայաստանում կկառուցվի կայան, որը գազով էլեկտրաէներգիա կարտադրի: Ընդ որում՝ բավական մեծ հզորությամբ կայան, գրեթե հայկական ԱԷԿ-ի չափով: Խոսքը մոտ 600 միլիոն դոլարի ներդրման մասին է:

Եվ ինչն է այստեղ հետաքրքիր. կայանի կառուցման պատրաստակամություն է հայտնել «Անակլիա էներջի» ընկերությունը, որը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում 600 միլիոն դոլար ներդնել և կառուցել գազով աշխատող կայանը՝ դրա դիմաց, իհարկե, կառավարությունից ակնկալելով որոշակի արտոնություններ շինարարության համար: Իսկ Հովիկ Աբրահամյանը ողջունելով ներդրումն ու հայտնելով աջակցելու պատրաստակամությունը՝ նաև հայտարարել էր, որ կայանի արտադրած էներգիան պետք է արտահանվի, և արտահանումը կայանի սեփականատիրոջ խնդիրն է լինելու, և կառուցող ընկերությունը ստանձնել է արտահանելու հոգսը:

Ամենաուշագրավը հենց այն է, որ Անակլիան քաղաք է Վրաստանում՝ վրացական ծովափնյա քաղաք, որտեղ գրանցված կամ գործող ընկերությունն էլ, փաստորեն, կառուցելու է նոր կայանը: Այդ ընկերության մասին տեղեկություններն առայժմ շատ սուղ են, և կարծեք թե այնքան էլ հստակ չէ պատկերը, թե ով է 600 միլիոնը ներդնում, որպեսզի էլեկտրաէներգիա արտահանի:

Ահա այս իրողության ֆոնին, սակայն, Հայաստանի և Վրաստանի վարչապետերի քննարկումը և էլեկտրաէներգիայի բարձրավոլտ հոսանքագծերի թողունակ հզորության բարձրացման և նորի շինարարության շուրջ պայմանավորվածությունները իսկապես հետաքրքիր են հնչում, երբ համադրում ենք Հայաստանում նոր կայանի և արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի արտադրության համար նախատեսվող 600 միլիոն ներդրման մասին տեղեկության հետ:

Այս պայմանավորվածությունը, իհարկե, կարելի է միայն ողջունել, ինչպես հայ-վրացական գրեթե ցանկացած պայմանավորվածություն, քանի որ երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդումը, հատկապես ենթակառուցվածքային խոշոր նշանակություն ունեցող ծրագրերով, կարող է ունենալ արդեն հեռուն տանող ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ու ռազմավարական արդյունքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում