Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Մեր բանակը Հայ եկեղեցուց, նախագահից ու վարչապետից ավելի մեծ վստահելիություն ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

 – Վերջին լարված շրջանում՝ սահմանային միջադեպերին զուգընթաց, հասարակությունը լավագույնս դրսևորեց իր, այսպես ասած, ինքնապահպանման մեխանիզմները: Ինչո՞վ եք դա պայմանավորում, հասարակական արձագանքը ինչպիսի՞ն է, և այս հարցում ինչո՞վ էր պայմանավորված մոբիլիզիացիան:

 – Պայմանավորված էր հայկական գենով: Այսինքն՝ սա որևէ կապ չունի ո՛չ այսօրվա մեր կյանքի, ո՛չ այս իրադարձությունների, ո՛չ 21-րդ դարի այս ժամանակահատվածի հետ: Դա ուղղակի ինչ-որ հայկական գեն է, որի շնորհիվ մենք հենց այդպես էլ արձագանքում ենք: Նորմալ է, այնպես չէ, որ իրավիճակն ինքնին ենթադրում էր կարգավորում, հետևաբար ի հայտ եկան ինքնապաշտպանական մեխանիզմներ: Բանակում ծառայում են նույն հասարակության երեխաները: Այսինքն՝ յուրաքանչյուր ընտանիք գոնե մեկ ծառայող ունի. հնարավոր չէր այլ կերպ: Բանակն ընդհանրապես ամենավստահելի, հարգված պետական ինստիտուտն է, այնպես որ՝ դա նորմալ է:

Իսկ ի՞նչ պետք է արվի, որպեսզի բանակի նկատմամբ հետաքրքրությունն ու այսպիսի վերաբերմունքը պահպանվի:

 – Մենք բազմաթիվ հետազոտություններ ենք անցկացրել, և ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում բանակի ինստիտուտը 96% վստահելիություն ունի: Այսինքն՝ դրանից բարձր վստահելիություն ոչ մի այլ կառույց չունի, նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին, էլ չեմ ասում՝ նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի մասին:

 – Վստահելիություն՝ ինչպիսի՞ բաղադրիչներով:

– Որքան եք վստահում պետական ինստիտուտին: Դրական վերաբերմունքի չափանիշներ կան: Ժամանակին՝ մոտ 3-4 տարի առաջ, շատ մեծ հետազոտություն անցկացրինք: Արդյունքները դեռ այն ժամանակ նույնն էին: Ինձ չի թվում, որ դրանք փոխվել են: Հայաստանում դա երբեք չի փոխվում: Բանակը մեր միակ ինստիտուտն է, որ Խրիմյան Հայրիկի ասած՝ թղթե շերեփը չի, երկաթե շերեփն է: Դա գոնե գիտակցում ենք, փառք Աստծո: Ժողովրդի մի մասը ծառայում է, մյուս մասը սպասում է ծառայության: Այնպիսի հարց չկա, որ չվստահենք: Սա Էկվադորը չի, Ռուսաստանը չի, որ ոչ մեկը չգիտի, թե ով է ծառայում, այսինքն՝ ամեն մեկին ճանաչում ենք: Այդպիսի դիրք չկա, որ գոնե մեկ ծանոթ ծառայող չունենանք:

Այնուամենայնիվ, բանակի շուրջ հյուսվում են ներքին տարբեր խմորումներ՝ կապված թե՛ ներքին դեպքերի, սպաների պահվածքի հետ, թե՛ զինվորների պահվածքի: Այսինքն՝ երկուստեք հնչում էին մեղադրանքներ, լինում էին ոչ ցանկալի միջադեպեր: Ի՞նչ պետք է արվի, և հասարակական արձագանքը այդ խնդիրներին ինչպիսի՞ն պիտի լինի, որպեսզի բանակի շուրջ ստեղծված այս դրական մթնոլորտը պահպանվի:

 – Ես նորից եմ ասում, որ դրական մթնոլորտը, նույնիսկ այն տարիներին, երբ այդքան սուր չէր իրավիճակը, այսինքն՝ մեկ գիշերվա ընթացքում 55-56 անգամ չէր խախտվում զինադադարի ռեժիմը, վերաբերմունքը շատ լավն էր: Դեպքերը, որոնց մասին Դուք ասում եք, հասարակության արտացոլումն են: Պատկերացրեք՝ Հայաստանի Հանրապետության արական սեռի 60 հազար քաղաքացի, որոնք դուրս են գալիս այս սոցիալական հասարակությունից և գնում են ապրելու մի տեղ, ամեն օր՝ միասին: Դա շատ կոնկրետ հասարակության արտացոլումն է: Եթե դուք տեսնում եք, որ սպան չի հարգում զինվորին, ապա դա նշանակում է, որ սպան՝ իր հերթին, զինվորն՝ իր հերթին տեսել են, որ նախարարը չի հարգում քաղաքացուն: Սովետական Միությունում դա կոչվում էր синдром вахтера: Դա նշանակում է, որ որքան փոքր է մարդը, այնքան վտանգավոր է պաշտոնավարելիս: Չնայած մեր սպայական անձնակազմի նման անձնակազմ ես չեմ տեսել: Շատ լավն են: Կան վատ դեպքեր: Գիտեք, հասարակությունն ինչու է այդպես արձագանքում: Հսկայական ընտրանք է՝ 60 հազար հոգի, և 2-3 դեպք: Եվ հասարակությունն այդպես է արձագանքում ոչ թե այն պատճառով, որ մեզ մոտ բոլոր տեղերում է այդպես, և 1-2 դեպքն է հնչում, չէ, հնչում են հենց այն դեպքերը, որոնք տարօրինակ են: Հասարակությունը նման կերպ է արձագանքում, որովհետև տարօրինակ է:

Հասարակության համար բանակը սրբություն է, իրենց երեխաներն են ծառայում, ոչ մեկը չի ցանկանում բանակում նման բան: Ուստի երբ մի դեպք լինում է, բոլորը ոտքի են կանգնում: Դա շատ լավ, շատ ճիշտ հասարակական մեխանիզմ է, և միակ մեխանիզմն է այդ մայրերի, ծնողների ինստիտուտը, որ կարող է վերահսկել բանակը:

Քանի որ ասացիք՝ բանակը հասարակության արտացոլումն է, ուրեմն ո՞ր բարքերն են ներմուծվում բանակ, և ո՞ր բարքերից պիտի առաջինը ձերբազատվի հասարակությունը: Այսինքն՝ ի՞նչ բարքեր են մեզ հատուկ կամ ոչ հատուկ:

 – Բավականին լուրջ հարց է. նմանատիպ խնդիրը հասկանալուց հետո առաջին բանը, որ պետք է անես՝ կամ երկրից հեռանալն է, կամ քաղաքական դաշտ մտնելը: Այն, ինչ զուտ սոցիոլոգիապես ես կարող եմ ասել, հետևյալն է. մենք ունենք ինչ-որ արժեքային համակարգ, որը դեռևս հիմնված է ընտանիքի հանդեպ հարգալից վերաբերմունքի վրա, և, ցավոք սրտի, մեզանում կորում է պետության կամ պետականության հանդեպ վստահությունն ու հարգանքը: Մարդիկ այստեղ, չգիտես ինչու, ավելի շատ հավատում են Պուտինին, քան մեր պետությանը:

Գուցե պետության հանդեպ չի կորում, այլ իշխանությունների:

 – Ցավոք սրտի՝ ոչ: Այն ժամանակը, որ իշխանական ինստիտուտների հանդեպ էր, դա մենք արդեն անցանք: Սա մեր լուրջ խնդիրն է, մենք ունենք սերունդ դաստիարակելու խնդիր, այնպիսին, ինչպիսին մենք էինք: Հիմա այդպիսի սերունդ կարծես թե մեծանում է: Հասարակության հիմնական խնդիրը այդ սերունդը պահելն է այս տարանցիկ ժամանակաշրջանում, երբ վստահությունը քաղաքական գործիչների ինստիտուտի, կայացվող որոշումների հանդեպ կորել է: Ժամանակին պետական մնացած ինստիտուտների վարկանիշը 45%-ից ներքև չէր իջնում, սակայն ես հիմա վստահ չեմ, որ ամենահզորը նույնիսկ 45% կհավաքի: Այսինքն՝ եթե մարդը քեզ չի վստահում, ու դու միևնույն է՝ միշտ մնում ես, արդեն մտածում են, որ այս մարդը այս պաշտոնին է՝ եկեք այս պաշտոնը վերացնենք: Մեզ մոտ այդպիսի շատ վտանգավոր միտում կա: Դեռևս հնարավոր է դա վերականգնել, բայց միտումը բավականին վտանգավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում