Չինական ինքնաթիռը որոշ ժամանակ չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում այն պատճառով, որ 2 ավիադիսպետչերները նիրհել են աշխատավայրում, հայտնում է AFP-ն:
Boeing 737-ը մտադիր է եղել վայրէջք կատարել Ուհանի օդանավակայանում, սակայն 12 րոպե չի կարողացել ստանալ օդային երթևեկության վարչության աշխատակիցների համաձայնությունը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի սկզբին, սակայն այդ մասին միայն նոր է հայտնի դարձել:
Ի վերջո, ինքնաթիռը կարողացել է կապվել կենտրոնի հետ ու վայրէջք կատարել օդանավակայանում:









































