«Արևելք» գումարտակի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկին հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի միասնականությանը և չի ենթարկվում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությանը:
«Ստրելկովը կարող է մեր հրամանատարը լինել այն դեպքում, եթե մենք Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հիմնական մասն ենք հանդիսանում: Դուք գիտեք, որ մենք Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմում չենք, մենք այդ դիմադրության կազմում ենք: Դիմադրություն ասելով՝ պետք է հասկանանք հասարակական շարժումը, որը ձևավորվել է Դոնբասում մինչև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ձևավորումը»,- ասել է Խոդակովսկին:
«Ինչ-որ մեկն աջակցում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ձևավորմանը, մեկը կողմ է միասնական Ուկրաինային, սակայն ռուսամետ միասնական Ուկրաինան չի ընդունի Ուկրաինայի մասնատման փաստը: Ես, օրինակ, Ուկրաինայի մասնատման կողմնակից չեմ»,- ընդգծել է նա:







































