Saturday, 18 07 2026
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

ՕԵԿ քաղխորհրդի հայտարարությունը

ՕԵԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր, ժամը 9:30-ի սահմաններում, Ագրարային համալսարանի Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի անմիջական հրամանով և պրոռեկտոր Պ. Էֆենդյանի, ֆակուլտետի դեկան Ն.Բազիկյանի, Ս.Մարգարյանի, ամբիոնի վարիչ Ա.Ամիրյանի, ամբիոնի դասախոս Ա. Հակոբյանի, ուսանողական խորհրդի նախագահի և այլ աշխատակիցների անմիջական ղեկավարությամբ և հրահանգով ԲՈՒՀ-ի աշխատակազմը նախապես ծրագրավորված խուլիգանական հարձակում են գործել «Օրինաց երկիր» կուսակցության վրա` ջարդելով և քանդելով ՕԵԿ-ին պատկանող տարածքի ցանկապատը և այլ շինություններ` կուսակցությանը պատճառելով նյութական վնաս: Բացի այդ վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով հարձակումներ են գործել տարածքում գտնվող ՕԵԿ անդամ պատգամավորների և անդամների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածներ են հասցվել ՕԵԿ անդամ պատգամավորներին: Մասնավորապես, ցանկապատը ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովիկ Մարգարյանի վրա նետելու արդյունքում Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ինչի կապակցությամբ դիմել ենք իրավապահ մարմիններին:

Հարկ է նկատել, որ վերջին ժամանակահատվածում վերը թվարկված անձինք մամուլով պարբերաբար սպառնացել են քանդել ՕԵԿ-ին պատկանող շինությունները: Նույնաբովանդակ կոչեր ու սպառնալիքներ հնչել են այսօր և շարունակում են հնչել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2008թ. Հայաստանի պետական ագրարային համալսարանի խորհուրդը, ռեկտոր Արշալույս Թարվերդյանի գլխավորությամբ, ՕԵԿ-ին իր համաձայնությունն էր տվել համապատասխան տարածքում վարչական շենք կառուցելու, ինչի վերաբերյալ առկա է պաշտոնական փաստաթուղթ, և որը հիմք է հանդիսացել քաղաքապետարանի համապատասխան որոշում ստանալու, նոտարական վավերացմամբ պայմանագիր կնքելու, կադաստրի սեփականության վկայական և շինարարության համար այլ փաստաթղթեր ձեռք բերելու համար:

Ագրարային համալսարանի ղեկավարությունը վերը նշված փաստի վերաբերյալ պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական մասին և ուսանողությանը փաստացի տեղյակ չի պահել և վերջիններիս դրդում է հակաօրինական գործողությունների:

Այսօրվա խուլագանական գործողությունների արդյունքում Ագրարային համալսարանի կողմից ուժային միջոցներով քանդված ցանկապատը տվյալ վայրում առկա է եղել շուրջ 10 տարի, ինչի վերաբերյալ նույն Ագրարային համալսարանից երբևէ ոչ մի բողոք չի եղել:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ «Օրինաց երկիր» կուսակցության գործողություններն ունեն փաստաթղթային հիմք:

Եվ քանի որ ներկայումս ընթանում է դատական գործընթաց, ապա միայն դատարանն է իրավասու ընդունելու համապատասխան որոշումներ:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը անթույլատրելի և անօրինական է համարում նախադեպը չունեցող այս վայրագությունը և խստագույնս դատապարտում է Կառավարության և նրա ղեկավարի խուլ լռությամբ ուղեկցվող Ագրարային համալսարանի ռեկտորի և աշխատակազմի գործողությունները կուսակցության նկատմամբ: Կառավարության կողմից մինչ այժմ որևէ քայլ չձեռնարկելը ենթադրում է, որ ԲՈՒՀ-ի 70-ամյա ռեկտորը գործում է նույն կառավարության թողտվությամբ, ինչի մասին բարձրաձայնում են ԲՈՒՀ-ի ղեկավարները:

Քաղաքական խորհուրդը դիմում է ՀՀ Կառավարությանը, Ոստիկանությանը, Գլխավոր Դատախազությանը և այլ պատկան մարմիններին վերը նշված փաստի կապակցությամբ ձեռնարկել գործուն քայլեր` կանխելու ԲՈՒՀ-ի ռեկտորի, ղեկավարության կողմից իրականացվող այս ապօրինի գործողությունները, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ՕԵԿ-ի վրա խուլիգանական հարձակում գործած կազմակերպիչներին և անձանց:

Միջադեպով հետաքրքրված դիվանագիտական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին և լրագրողներին տեղեկացնում ենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը հետևողականորեն շարունակելու է իր իրավունքների համար մղվող պայքարը մինչև արդարության վերականգնումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում