Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Ղարաբաղյան կարգավորման շահարկումները կանխարգելելու հրամայականը

Հայաստանում ընդունված է համարել, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ բուռն և թեժ քննարկումները հիմնականում հանդիսանում են հանրությանը ներքաղաքական հարցերից շեղելու, ներքաղաքական քննարկումներից, ներերկրային հասարակական գործընթացներից շեղելու տարբերակ: Այդ ընկալման համատեքստում դիտարկվում է այն, որ այդպիսով իշխանությունը փորձում է հայրենասիրական նոտայի վրա սաստել հանրային խմբերին և նրանց վախեցնելով պատերազմով, կանգնեցնել այն դիլեմայի առաջ, որ այդ պայմաններում որևէ բան անելը դավաճանություն է հայրենիքի նկատմամբ:

Հանրային այդ ընկալումը ունի տարիների պատմություն և ըստ էության հաստատվել է նաև տարիների պատմության փորձով: Առավելապես, իհարկե, իշխանությունը Ղարաբաղի հարցը մշտապես շահարկել է այդ կոնտեքստում և ապահովել իր համար ներքաղաքական անձեռնմխելիություն: Ժամանակն է, որ հանրային այդ մոտեցումները փոխվեն, քանի որ ավելի շատ հենց դրանք են վնասում Ղարաբաղի խնդրին և հայրենիքին: Բանն այն է, որ Հայաստանում անհրաժեշտ է էապես վերանայել մեր հայեցակարգային մոտեցումը Ղարաբաղի խնդրի հանդեպ կամ ձևավորել այն ի վերջո: Այդ մոտեցման հիմքում թերևս պետք է ընկած լինի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխման գաղափարը, սոցիալական արդարության վրա հիմնված պետության գաղափարը: Հետևաբար, եթե արդիական է Ղարաբաղի հարցը, ուրեմն պետք է ժողովրդավարության և սոցիալական արդարության, ազատության և հավասարության հարցերը ոչ թե լռեցվեն, քնեցվեն, սառեցվեն, այլ է՛լ ավելի արդիականացվեն: Դրանք պետք է գան առաջին պլան, միշտ լինեն առաջին պլանում և առավել ևս այդ դիրքում մնան հատկապես ղարաբաղյան հարցի հրատապացման ֆոնին:

Բանն այն է, որ այդ ամենը Հայաստանի կենսունակության, մրցունակության, պաշտպանունակության կարևոր գործիքներ են, առանց որոնց Հայաստանը թե՛ Ղարաբաղի հարցում, թե՛ ընդհանրապես իր պետական քաղաքականության մեջ չի կարող լինել գործոն: Հետևաբար` դա է պատճառը, որ Ղարաբաղի հարցի միջոցով ժողովրդավարության, ազատության և հավասարության հարցերը ննջեցնելու, սանձելու իշխանական փորձը առավել մեծ վնաս է Հայաստանին և հասարակությանը, Ղարաբաղին և Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, քան որևէ հասարակական պահանջ, որ կարող է հնչել Ղարաբաղի հարցի հրատապության ժամանակաշրջանում:

Անշուշտ, այստեղ կասկած չկա, որ երբ Ղարաբաղի հարցում առկա է սրացում, Հայաստանում անհրաժեշտաբար առաջանալու է հասարակական գործընթացների ձևաչափի և սպասարկման ձևի ընտրության սահմանափակում: Ինչ խոսք, հայ-ադրբեջանական սրացումը կպարտադրի իր ձևաչափը, իր ֆորման Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի համար, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ կյանքը պետք է բացառվի: Միասնականության մասին կոչերը չպետք է ենթադրեն հասարակական-քաղաքական բանավեճերի չեզոքացում կամ զրոյացում, դադարեցում և դավաճանության հետ նույնացում:

Ամենևին, դա մոլորություն է և վտանգավոր մոլորություն: Հասուն պետությունները ունակ են տարբերակել միասնականության ձևն ու բանավեճի բովանդակությունը: Միասնականության օրինակ է նաև բանավեճը, պարզապես պետք է կարողանալ պայմանավորվել դրա պրոդուկտիվ կանոնների շուրջ: Իսկ բանավեճը պետք է Հայաստանին, հատկապես սրված և ճգնաժամային իրավիճակներում, որովհետև ներկայումս Հայաստանից ոչ միայն կռիվ, դիմադրություն է պահանջվում՝ այդ բառի ֆիզիկական իմաստով, այլ պահանջվում է նաև միտք, գաղափար, ծրագիր, մեխանիզմ, մոդել և համանման այլ բաներ, կապված ազգային մտքի պոտենցիալի հետ: Իսկ այդ հարցում արտադրողականության բարձր մակարդակի և բարձր որակի հասնելու համար բանավեճը առաջին նախապայմաններից մեկն է: Այստեղ չափազանց մեծանում է իշխանության պատասխանատվությունը, քանի որ իշխանությունը պետք է գտնի այդ բանավեճի ձևաչափը, մշակի կանոնները, որոնք թույլ կտան ստեղծագործել, ոչ թե քանդել մտքերի բախումներով:

Այլ կերպ ասած` հայ-ադրբեջանական պարբերական սրացումները Հայաստանին պետք է ստիպեն մտածել ինքնակազմակերպման նոր որակների և մոդելի մասին, նոր հասարակական-քաղաքական մշակույթի, քանի որ այստեղ արդեն ընդհանուր անվտանգության խնդիր է, պետական անվտանգության խնդիր: Հայաստանի պատասխանը պատերազմական մարտահրավերներին պետք է լինի հասուն պետությանը հարիր պատասխան, եթե անգամ մեր պետությունն ընդամենը 23 տարեկան է: Մենք գտնվում ենք մեզանից հասուն շրջապատում, հետևաբար իրավունք չունենք արդարանալ մեր երիտասարդությամբ, առավել ևս ինֆորմացիոն դարում, երբ պարտավոր ենք ավելի արագ աճել ու հասունանալ:

Գլխավորը` մենք պետք է որպես ելակետ ընդունենք այն, որ մեր ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը նաև Ղարաբաղի համար է, հետևաբար դավաճանություն է այն, երբ դրանք ստորադասվում են Ղարաբաղի խնդրին: Դրանք նպատակ չեն, ինքնանպատակ չեն, դրանք գործիքներ են, որ կարող են էապես նպաստել մեր պետական ու ազգային խնդիրների լուծմանը: Հասնելով այդ ամենի հանրային գիտակցմանը` մենք Ղարաբաղի խնդիրը կձերբազատենք նաև քաղաքական կոնյունկտուրայի թելադրանքով շահագործողների չեզոքացումից, կկանխարգելենք Ղարաբաղի հաշվին միավորներ հավաքելու արատավոր պրակտիկան, ով էլ այն կիրառի:

Ընդ որում` այդ ռազմավարական նշանակության խնդրի լուծմամբ մենք պետք է զբաղվենք, դրա մասին մենք պետք է մտածենք ոչ թե սրացումից սրացում, շահարկումից շահարկում, այլ միշտ, քանի որ Ղարաբաղի հարցը հայության և Հայաստանի համար հիմնարար, պետականակերտ խնդիր է ու այն պահանջում է մշտական հայեցակարգային դիտարկում և ձևակերպում, ինչպես պետական մյուս բոլոր խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում