Sunday, 12 07 2026
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com

Պուտինը կառաջարկի ռուս խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում. Ալեքսանդր Արզումանյան. «Ազատություն»

Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ռուս խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք է հայտնել նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ Արզումանյանի՝ Կրեմլը փորձում է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղ գտած աննախադեպ լարվածությունը օգտագործել ի շահ Ռուսաստանի:

«Թերևս միակ երկիրը, որը ամենաշատը շահեց այս իրավիճակից դա, կարելի է ասել, Ռուսաստանն է, որը ամբողջ միջազգային հանրության կողմից այսօր անտեսված է և հանդես է գալիս որպես «իզգոյ» պետություն, բայց սա Ռուսաստանի համար լավ PR ակցիա է ստացվում»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ այսօր Մոսկվան խնդիր ունի բարելավել իր վարկանիշն աշխարհում, որը շարունակում է տուժել ուկրաինական ճգնաժամի հետևանքով, և Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը պետք է ծառայի Ռուսաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը:

«Սակայն իմ կարծիքով, հայտարարությունից բացի, Սոչիում որևէ լուրջ առաջընթաց չի գրանցվի. Ռուսաստանի, իմ կարծիքով, գերնպատակը տարածաշրջան զորքեր մտցնելն է, այդ մասին բազմիցս խոսել են տարբեր փորձագետներ Ռուսաստանում։ Իմ կարծիքով, ավելի հեռանկարային ծրագիրը Հորադիզում զորք տեղակայելն է՝ ռազմական բազա Իրանի սահմանի վրա, բայց մինչ այդ Ղարաբաղի տարածքի սահմաններում որևէ տեղ ռազմական ներկայություն ունենալ»,- փոխանցել է Արզումանյանը։

«Ինչքանով համոզիչ կլինեն Ռուսաստանի փաստարկները կամ ճնշումները, ցույց կտան բանակցությունները»,- ասել է Արզումանյանն ու հավելել.- «Բայց Հայաստանի շահերից չի բխում իրավիճակի փոփոխությունը Արցախում, կարծում եմ, Ադրբեջանի շահերից էլ չի բխում Արցախում տեսնել ռուսական զորքեր»։

Անդրադառնալով նախորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին՝ դիվանագիտական երկարամյա աշխատանքի փորձ ունեցող «Ազատության» զրուցակիցը նշեց, թե ակնհայտ է՝ դրանք, այսպես ասած, հերթական միջադեպեր չէին. նպատակ կար ահաբեկել և մարտավարական առավելություն ստանալ հայկական կողմի նկատմամբ, Հայաստանին դարձնել զիջող և իրավիճակ փոխել հակամարտության գոտում՝ ղարաբաղյան բանակցություններում:

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում