WikiLeaks պորտալը նոր բացահայտումներ է հրապարակել, որում ասվում է, որ Իսրայելը միտումնավոր խաթարել է Գազայի տնտեսությունը, և ԱՄՆ-ում այդ մասին գիտեին: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Հայտնի կայքում հայտնվել են ամերիկյան դիվանագիտական ճեպագրեր, որոնցում ասվում է, որ Իսրայելը ձգտել է Գազայում տնտեսական ակտիվությունը նվազեցնել մինչև հումանիտար ճգնաժամին չսպառնացող նիշի: Դրա համար անկլավի նկատմամբ կոշտ դրամական քաղաքականություն են վարել: Այդ տեղեկատվությամբ իսրայելական իշխանությունները կիսվել են ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչների հետ, որոնք, իրենց հերթին, այդ մասին հայտնել են ֆիննախին ու ԱՄՆ Պետդեպին:











































