Saturday, 18 07 2026
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան

Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում Սիրուշոյի առաջ. Սյուզան Մարգարյան. Esem.am

Ո՞վ կարող է մեզ ճանաչել ավելի լավ, քան մեր մայրը: Նա անհավանական մի ուժով զգում է ցանկացած բան, որ կապված է մեզ հետ: Մեր մայրերը ոչ միայն անսահման նվիրված են մեզ, այլև մեզ բոլորից լավ են ճանաչում: Հայտնի մարդկանց իրենց ծնողների աչքերով ներկայացնելու առիթներ ESem.am-ը բազմիցս ունեցել է:

Այս անգամ ESem.am-ը զրուցել է երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ: Խոսելով Սիրուշոյի մասին` նա նշել է, որ դուստրը մանկուց շատ հետաքրքիր էր ու աշխույժ. Նրա մանկական չարաճճիությունները պայմանավորված էին անսահման հետաքրքրասիրությամբ: «Որքան էլ Սիրուշոն շատ հետաքրքրասեր էր, նրան չէին հետաքրքրում նյութական բաները, միշտ շատ խորն է եղել,- ասել է տկն Սյուզանն ու հավելել, որ երգչուհին վաղ հասակում էլ շատ է հետաքրքրվել տեխնիկայով: -Սիրուշոյին շատ հետաքրքիր էր, թե ինչպես է, օրինակ, տեսաերիզն աշխատում վիդեոսարքավորման մեջ: Տանը մի ֆիլմի տեսաերիզ ունեինք, որից մեկ օրինակ կար ու երկրորդը գտնելը գրեթե անհնար էր: Սիրուշոն չորս, թե հինգ տարեկան էր, մի օր որոշել էր ինքը միացնել վիդեոսարքավորումն ու հենց այդ տեսաերիզն էր վերցրել: Միացրեց և սարքավորումը ծամեց ժապավենը, ես հիշում եմ իր դեմքի արտահայտությունը.  այդ պահին աչքերում և՛ վախ կար, և՛ մեղավորության զգացում, ամեն ինչ կար: Ես բարկացա, սակայն ամեն ջղայնությունից հետո հասկանում ես, որ պետք էր այլ կերպ մոտենալ, ես պետք է ավելի նրբազգաց լինեի»:

Ըստ երգչուհի-մայրիկի` դուստրն իրեն երբեք նեղություն չի տվել. «Երբ գնում էինք խանութ, ես անգամ երազում էի, որ նա ինչ-որ բան ուզեր: Նա շատ դժվար էր ընտրում ամեն ինչ և երբ ասում էր` բայց ոնց որ վատը չի, ես անմիջապես գնում էի»: Տկն Սյուզանը ափսոսանքով, միաժամանակ՝ հպարտությամբ մի դեպք է հիշել Կանադայից:

«Վալենտինի օրը գնացել էինք խանութ՝ մի քանի նվեր գնելու: Ամուր բռնել էի նրա ձեռքը, քանի որ այնտեղ շատ վատ դեպքեր են լինում: Մի պահ չնկատեցի` ինչպես էր ձեռքս թողել, շրջվեցի ու տեսա, որ կողքիս չէ, նայում էի շուրջս, իրեն չէի գտնում ու ինձ կորցրած՝ բղավում էի: Մեկ էլ տեսնեմ` ձեռքերը հետևում պահած գալիս է, մի քիչ մեղավոր հայացքով էր, բայց նաև ինչ-որ ժպիտ կար դեմքին: Ես ինձ շատ եմ մեղադրում այդ օրվա համար, որովհետև անմիջապես չհասկացա իրեն ու հուզմունքս այնքան շատ էր, որ բղավեցի` ո՞ւր ես, ա՛յ բալիկս, ինչո՞ւ ես ձեռքս բաց թողել, չես հասկանում, որ շատ էի անհանգստանում: Նրա աչքերին արցունքներ երևացին, մեջքի հետևից մի կարմիր ծաղիկ հանեց ու ասաց` մամա, ես մի դոլար էի հավաքել, որ քեզ համար նվեր գնեի Վալենտինին: Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում Սիրոշոյի առաջ: Թող չստացվի, որ ես լավ բաներ եմ ասում, բայց նա այնքան լավ, գիտակից, խելացի երեխա էր»,- պատմել է տկն Սյուզանը:

 

Մանրամասները՝ Esem.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում