Sunday, 12 07 2026
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com

ՀԲ-ն բարձր է գնահատել ԴԱՀԿ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումները

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, ծրագրի խորհրդական Կլաուս Դեկերին և «Դատաիրավական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Արթուր Թունյանին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: «Վերջին չորս տարիների ընթացքում ծառայությունում կատարողական վարույթների քանակի աննախադեպ աճ է գրանցվել, սակայն, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողանում ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- նշել է Միհրան Պողոսյանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել Համաշխարհային բանկի և ԴԱՀԿ ապահովող ծառայության միջև համագործակցության ընթացքը և արդյունքները: Այդ համատեքստում Կլաուս Դեկերը կարևորել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ արդյունքները:

Դավիթ Մելիքյանը, ով ծանոթ է Հայաստանի Հանրապետությունում ներկայում իրականացվող էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման գործընթացներին, ընդգծել է, որ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն այդ գործընթացում բացառիկ լավ արդյունք ունի` միաժամանակ կարևորելով էլեկտրոնային կառավարման գործընթացներում ծառայության անձնակազմի պարբերական վերապատրաստումն ու ատեստավորումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ծառայությունում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, որոնք գտնվում են ԴԱՀԿ ապահովող ծառայության ղեկավարի ուշադրության կենտրոնում:

Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի կողմից ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար և հույս հայտնել, որ փոխգործակցությունը շարունակական կլինի:

ՀԲ-ի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` ապագայում նույնպես շարունակել ԴԱՀԿ ծառայության հետ համագործակցությունը:

Նշենք, որ «էլեկտրոնային վարույթ» համակարգի հիմնական նպատակն է “ՔԱՍՏ” և «Դատալեքս» տվյալների բազաների համակարգերի միջև կապի ստեղծումը և համատեղելիության ապահովումը: Դա հնարավորություն կտա համակարգի վերջնական օգտատերերին վերստանալ դատական վարույթների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմում՝ այսպիսով բարձրացնելով ծառայության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում