Գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի կիսապաշտպան Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, որ չի ցանկանում լքել գերմանական ակումբը.
«Իմ պայմանագրի ժամկետը «Բորուսիա»-ի հետ լրանում է 2018 թվականին: Երբեք չեմ ցանկացել լքել ակումբը և հիմա էլ ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ: Ոչ մի այլ ակումբ չի ցանկացել գնել իմ տրանսֆերը: Գիտեմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են եղել իտալական ակումբները, բայց ոչ մեկը ինձ հետ չի կապնվել»-, ասել է Օբամեյանգը:
Հիշեցնենք, որ Օբամեյանգը նախորդ ամառ է տեղափոխվել «Բորուսիա Դորտմունդ»: Անցկացրած 32 հանդիպումներում՝ նա դարձել է 13 գոլի հեղինակ:







































