Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Ոչնչացնել ախտը

Այն, ինչին երեկ ականատես  եղան մի խումբ լրագրողների կառավարության շենքի առջև, սարսափեցնող է: Նոր կառավարության առանձին գերատեսչությունների ղեկավարների որոշ քայլեր ու գործողություններ կրկին օրակարգային են դարձնում պետական կառավարման համակարգի սկզբունքային պահերից մեկի՝ օլիգարխիայի հարցը: Այդ խնդիրը, սակայն, միշտ չէ, որ հրատապ կերպով դրված է Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում: Բայց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց ի վեր ակնհայտ է, որ օլիգարխիայի, իսկ ավելի կոնկրետ՝ բիզնեսի և իշխանության տարանջատման խնդիրը ավելի ու ավելի հաճախ է լողում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի մակերես:

Մեր խնդիրն է, որ Հայաստանի պետականությունը ներսից ու դրսից քայքայող օլիգարխիան իշխանության համար ավելի ու ավելի հաճախ խնդիր դառնա ոչ միայն քաղաքակիրթ աշխարհի հետ շփումներ ու գործակցություն հաստատելիս, այլ նաև սեփական հանրության հետ հարաբերություններում, քանի որ իշխանության հետ սերտաճած այդ սեգմենտը ունակ է կայացնելու ինքնակամ որոշումներ, հետո դրանք անպատիժ կերպով որակելու ինքնափլուզում կամ ինքնասպանություն, կամ տալու որևէ այլ՝ հաճախ նաև ավելի ցինիկ բացատրություններ և արդարացումներ, երբ ընդհանրապես օլիգարխիան կարող է ծաղրուծանակի ենթարկել հասարակությանն ընդհանրապես, ինչպես, օրինակ, արվում էր նախընտրական արշավի ընթացքում:

Մյուս կողմից՝ այդ հարցը լուծելու համար նախ քաղաքական իշխանությունն ինքն է պարտավոր դառնալ քաղաքական, այսինքն՝ դադարել լինել օլիգարխ: Այստեղ հանգում ենք կարծես թե արատավոր մի փակ շրջանի, երբ այլընտրանք չի մնում այդ իշխող համակարգը փաթեթով հեռացնելուն: Բայց նաև ակնհայտ է, որ այդ փաթեթով հեռացումը չի ստացվում և հղի է պարզապես լուրջ ներհասարակական բախումով, ինչի մասին, ի դեպ, վկայում են նաև այն միջադեպերը, երբ օլիգարխներից մեկը մի խումբ կանանց օգտագործում է իր հարցերը հասարակության հետ լուծելու համար: Այսինքն՝ պարզ է դառնում, որ ինչքան խորանում է օլիգարխիայի խնդիրը Հայաստանում, այնքան ավելի բարդ է դառնում դրա հանգուցալուծումը: Որքան բարդանում է հանգուցալուծումը, այնքան շատ ավելի վտանգավոր է դառնում օլիգարխիան թե հասարակության, թե պետության, թե նաև հենց իր՝ իշխանական համակարգի համար: Այլ կերպ ասած՝ երկու դեպքում էլ իրավիճակը վերածվում է մի սարդոստայնի, որում հայտնվելու ենք բոլորս: Պարզապես տարբերությունն այն է, որ երբ այդ հանգամանքը համընդհանուր գիտակցման է արժանանում, ապա թերևս այդ դեպքում պարզապես առաջանում է դրանում չհայտնվելու կամ դրանից դուրս գալու հնարավորություն:

Ինչ խոսք, պետք է լինել ռացիոնալ ու հասկանալ, որ այդ դեպքում անհրաժեշտ է մի բանաձեւ, որը հնարավոր կդարձնի բոլորի համար անվնաս դուրս գալը: Ներկայումս, իհարկե, օլիգարխիան ինքը մտածում է, որ կամ պետք է ամեն ինչ մնա նույնը, կամ ինքը կդառնա տուժող: Սակայն սա ավելի շատ կարծրատիպերի, մտածողության սահմանափակության և մտահորիզոնի ու աշխարհայացքի նեղության խնդիր է, քանի որ լայն մտածելու դեպքում օլիգարխիան ևս կհասկանա, որ ամեն ինչ նույնը մնալու դեպքում ինքը հայտնվում է գուցե ավելի ուշ, բայց ավելի շատ տուժելու վտանգի առաջ, և սա ամենեւին այն դեպքը չէ, երբ՝ «լավ է ուշ, քան երբեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում