Microsoft ընկերությունը պատավոր է ԱՄՆ-ի իշխանություններին փոխանցել իր հաճախորդների էլեկտրոնային նամակներն ու օգտահաշիվների այլ տվյալներ, որոնք պահպանվում են այլ երկրներում. չորեքշաբթի նման վճիռ է ընդունել Նյու Յորքի դատարանը, փոխանցում է Reuters գործակալությունը:
Microsoft-ը և այլ ընկերություններ դատարանում վիճարկում էին այն պրակտիկան, որի համաձայն նրանք պարտավոր են իշխանություններին հաճախորդների վերաբերյալ տվյալներ տրամադրել: Ընկերության կարծիքով՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից օտար պետություններում տեղեկատվության վերաբերյա իրավունքների ընդլայնումը օրինական չէ: Բողոքի համար անմիջական առիթ է հանդիսացել Դուբլինի եվրոպական դատակենտրոնում պահվող հաճախորդների տվյալները հանձնելու վերաբերյալ որոշումը:
Դատարանի վճռում նշվում է, որ խոսքը գնում է տեղեկատվության վերահսկողության մասին, այլ ոչ թե դրա գտնվելու վայրի: Միևնույն ժամանակ, դատարանը կասեցրել է իր որոշումը, որպեսզի Microsoft-ին հնաավորություն տա բողոքարկել այն վերաքննիչ դատարանում: