Wednesday, 08 05 2024
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն

Ինքնահանգստացնող կեղծ տեսություն է, թե Ադրբեջանը պատերազմ չի սկսի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):

– Դոնեցկի երկնքում Boeing 777-ի կործանումը ի՞նչ նոր իրավիճակ է ստեղծել:

– Նոր իրավիճակն այն է, որ տեղի է ունեցել անսպասելին: Նախագահ Պուտինը հայտնվել է ծանրագույն վիճակում: Տեղի է ունեցել աղետ, որը որևէ կողմի, բացի պաշտոնական Կիևից, դիվիդենդներ չբերեց: Դա ահռելի ճնշում է ենթադրում Մոսկվայի վրա, որ պատրաստ չէր այսպիսի շրջադարձի:

– Ստեղծված իրավիճակը կարող է խաղարկվել Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի օգտին:

– Անկարելի է միջազգային առումով Ռուսաստանին պատկերացնել այս աղետից շահող կողմի դերում: Միանշանակ Արևմուտքի դիրքերը Արևելյան Ուկրաինայի հարցում առավել ամրապնդվեցին, իսկ Ռուսաստանը հայտնվեց մեկ այլ՝ այս անգամ PR աղետի գրկում:

– Ռուս փորձագետներից Լուկյանովը ասում է, որ Պուտինը ավելի սարսափելի վիճակում երբևէ չի եղել: Ինչ-որ առումով ստացվում է, որ սա Պուտինին մեկուսացնելու լավ հնարավորություն է: Ըստ էության՝ հայտնվում են ահաբեկիչներ, ովքեր զինվում են Պուտինի կողմից, և որոնց գործողություններն այլևս վերահսկողությունից դուրս են եկել, և Պուտինը չի կարողանում զսպել ահաբեկիչներին: Դիմումներ կան, Կոնգրեսում էլ տրամադրություններ կան Դոնեցկի, Լուգանսկի անջատողականներին ներառելու ահաբեկչական խմբավորումների ցանկում: Այս տեսակետից հետաքրքիր է՝ ի՞նչ կլինեն ռուսական պրոյեկտների հետ, որ այսօր լուրջ դեֆոլտի առաջ են կանգնած: Հնարավոր է այդ պրոյեկտները ուշանա՞ն, թե՞ ընդհակառակը՝ Ռուսաստանը պետք է ավելի ու ավելի կենտրոնանա այն երկրների վրա, որոնք առավելապես ռուսական են համարվում:

– Փորձեմ պատասխանել հերթով. նախ՝ Պուտինի վիճակի հետ կապված գնահատականին դժվար է չհամաձայնել: Ճնշումն ահռելի է և լուրջ հետևանքներ կունենա ռուսական տնտեսության վրա: Ինչ վերաբերում է Կոնգրեսում հնչող հայտարարություններին, ապա այդ ցուցակում, թե ոչ՝ զինված ռուսամետ խմբավորումների բոլոր հայտնի անդամներն արդեն այլ ցուցակներում են անկասկած: Հետևաբար, նման հայտարարությունները նախևառաջ քաղաքական միտվածություն ունեն: Ինչ վերաբերում է ահաբեկիչների հանգամանքին, ապա այստեղ խոսել դասական առումով ահաբեկիչների մասին՝ թերևս տեղին չէ: Ապստամբները չեն կատարում այլ գործողություններ Ուկրաինայի այլ մասերում, կանխամտածված չեն ոչնչացնում խաղաղ բնակչությանը և բառացի իմաստով ահաբեկչական գործողություններ չեն իրականացնում: Նրանք դասական իմաստով ապստամբներ են: Ապստամբությունը հենց այդպիսին է լինում: Եվ պատահական չէ, որ հենց ԱՄՆ լրատվամիջոցները կամ իշխանության ներկայացուցիչներն են հրաժարվում նրանց պարագայում «ահաբեկիչ» եզրույթն օգտագործել:

Ինչ վերաբերում է բուն ավիաաղետին` ապա կարծում եմ՝ այստեղ երեք մեղավոր կողմ կա. նրանք, որ առանց լուրջ մասնագետների կամ լուրջ ուսուցանման ապստամբների շահագործմանն են հանձնում ԲՈՒԿ-ի պես լուրջ զինատեսակ, որ ի զորու է անգամ քաղաքացիական օդանավեր կործանելու: Երկրորդ մեղավորը հենց նույն ապստամբներն են, որ սիրողական մակարդակով համազարկեր են կատարում չճշտված թիրախների ուղղությամբ: Եվ երրորդ` ամենամեղավոր կողմը «Մալայզիական ավիաուղիներն» ինքն է, որ քաղաքացիական միջմայրցամաքային չվերթն ուղղորդում է մի օդային տարածք, որտեղ արդեն խփվել են ռազմական օդանավեր: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի դեպքից հետո նույն ավիաընկերությունն այժմ իր օդանավերն ուղղում է դեպի Սիրիայի օդային տարածք:

Այժմ՝ Ռուսաստանի՝ իր արբանյակ պետությունների վրա կենտրոնանալու հնարավորության հարցի մասին: Ռուսաստանը չի կարող անվերջ կենտրոնանալ և ճնշել իր արբանյակ երկրներին: Դրանց ռեսուրսները սահմանափակ են, իսկ դերակատարումը միջազգային հարթակներում՝ առավել սահմանափակ: Կարծում եմ՝ արտաքին քաղաքականության ոլորտում շուտով ականատես կլինենք կտրուկ քայլերի, որոնք Ռուսաստանը կնախաձեռնի՝ իրավիճակը հօգուտ իրեն փոխելու համար: Թե ինչպիսի քայլեր կլինեն դրանք՝ առավել առճակատայի՞ն, թե՞ առավել մեղմացնող՝ դժվար է կանխատեսել:

– Արդյոք չկա՞ վտանգ, որ Ռուսաստանին անկյուն «քշելով»՝ իրականում Արևմուտքը շատ ավելի վատ վիճակում է դնելու այն երկրներին, որոնք ռուսական ազդեցության տակ են, և ավելի դաժան է գործելու այն երկներում, որտեղ իր ձեռքերը կապող չկա:

– Հնարավոր է, առավել, քան հնարավոր: Այդպիսի նախադեպեր կան: Իսրայելի օրինակը դրանցից լավագույնն է: Տարածաշրջանի այն երկրները, որոնք խնդիրներ ունեն ԱՄՆ-ի հետ` մշտապես սպառնում են նախևառաջ Իսրայելին:

– Իզգոյացող, մեկուսացող, ահաբեկչություն հովանավորող Ռուսաստանի հետ Հայաստանի ապագան որտե՞ղ է: Թե՞ Հայաստանը պետք է այս պահին դադար առնի և մտածի իր ռազմավարական գործընկերներին դիվերսիֆիկացնելու մասին, այն մասին, որ միայն Ռուսաստանը իբրև ռազմավարական գործընկեր Հայաստանին բավարար չէ:

– «Իզգոյ» բառը չեմ սիրում, առավել ևս, երբ հայկականացվում է: «Մեկուսացվող» հասկացության հետ չեմ կարող չհամաձայնել, իսկ «ահաբեկչություն հովանավորող» կապակցությունն այստեղ ոչ ճիշտ եմ համարում: Ինչ վերաբերում է Հայաստանի դադար առնելուն, ապա վատ չէր լինի, բայց ահա դիվերսիֆիկացվելու մասով մի փոքր դժվարանում եմ պատկերացնել: Ռուսաստանից և Իրանից բացի՝ Հայաստանի մյուս բոլոր հարևանները չեն կարող ռազմավարական ոչ միայն հնարավոր գործընկերներ, այլև ռազմավարական բարեկամներ համարվել: Միաժամանակ Իրանի ռազմավարական շահերը թեև բազում հարցերով համընկնում են Հայաստանի ռազմավարական շահերի հետ, սակայն ոչ այնքան, որ թույլ տան այդ երկրին տնտեսականից անդին այլ ձևաչափով այս պահին դաշնակցել:

– Ի՞նչ կարծիք ունեք Իրանի դեսպանի հայտարարության վերաբերյալ, որ Հայաստանը կարող է լինել տրանզիտ երկիր արևմտյան երկրների համար: Հայաստանին Ռուսաստանը թույլ կտա՞ դառնալ տարանցիկ երկիր, թե՞ ոչ:

– Հրաշալի գաղափար է: Դա Հայաստանին տնտեսական մեկուսացումից դուրս կբերի և կդարձնի ինչ-որ առումով ինքնուրույն խաղացող: Կարծում եմ՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դրան անգամ ԱՄՆ-ը չի հակառակվի: Մյուս կողմից՝ բնական է, որ Ռուսաստանին դա ձեռնտու չէ: Նկատի ունենալով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ և կառավարման լծակները չթուլացնելու մղումը՝ դժվար է գնահատել, թե որքան ինքնուրույնություն կկարողանա կիրառել պաշտոնական Երևանը:

– Ի՞նչ կարծիք ունեք վերջերս Սերժ Սարգսյանի՝ Բուենոս Այրեսում այն հայտարարության մասին, որ Հայաստանի ժողովուրդը մտահոգ է ռազմական գործընկերոջ՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությամբ: Այս հայտարարությունն ինչի՞ հետևանք էր: Արդյոք սրանով նոր գործընթացի սկիզբ չի՞ դրվում՝ Ռուսաստանին հասկացնելու, որ չափն անցել է արդեն:

– Այդ հայտարարությունը լրագրողի հարցի հետևանք էր: Մի հարց, որ Հայաստանի նախագահին բարդ վիճակում էր դրել: Կարծում եմ՝ «մտահոգվելը» մի փոքր մեղմ բառ է: Չեմ կարծում, թե մեր ժողովուրդը մտահոգված է: Խնդիրն առավել բարդ է և առավել սուր: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է ոչ միայն կամ ավելի շուտ ոչ թե «մտահոգվեր», այլ «խորապես հիասթափվեր»՝ գոնե հայտարարության մակարդակով, «համարեր անընդունելի» և կամ «մտահոգվելիս» «խորապես մտահոգվեր», այնպես, որ այդ մտահոգությունը մտահոգեր նաև մտահոգողին: Եվ մտահոգության լավագույն աշխարհագրական կոորդինատն, իմ կարծիքով, ոչ թե Բուենոս Այրեսն է, այլ ավելի մոտ՝ Երևանը կամ հենց Մոսկվան, որտեղ արձագանքն ավելի լայն կլիներ, իսկ բողոքի ձայնը՝ առավել զորեղ: Բայց, թերևս, Բուենոս Այրեսով էլ կարելի է բավարարվել:

Իրականում միջազգային պրակտիկայում ինձ հայտնի չէ մեկ այլ օրինակ, երբ ռազմավարական դաշնակիցն ու դարավոր բարեկամը զենք վաճառի իր դաշնակցի ոխերիմ թշնամուն: ԱՄՆ-ը երբեք և որևէ զինատեսակ Իսրայելի թշնամիներին չի վաճառում, իսկ պոտենցիալ հակառակորդներին՝ ինչպես, ասենք, Սաուդյան Արաբիային, վաճառում է նախապայմաններով, որոնք լուրջ արգելքներ են դնում դրանց կիրառման կամ երրորդ կողմի փոխանցման վրա:

Ռուսաստանը, որ իրոք Հայաստանի լավագույն բարեկամներից է տարածաշրջանում, իր այդ քայլով առնվազն տարօրինակ և անթույլատրելի ճոպանի վրայով է քայլում, որ հետագայում կարող է խախտել հենց իր իսկ սեփական հաշվարկները և վնասել հենց իր սեփական շահերին: Ակնհայտորեն դա արվում է Ադրբեջանին ռուսական ուղեծրին գոնե մոտ պահելու համար, իսկ բիզնես-շահերով բացատրելը պարզունակներին է ուղղված: Սակայն պակաս պարզունակ չէ նաև այն մոտեցումը, թե դա իրականում Ադրբեջանին սեփական ուղեծրում կպահի կամ հավելյալ լծակ է Ռուսաստանի ձեռքին: Պետք է ծանոթ լինել պատմությանը և պանթուրքիզմի գաղափարախոսությանը և տարբեր տարածաշրջաններն ու երկրները չչափել միևնույն չափանիշով:

– Դիվերսիան, մյուս գործողությունները արդյոք չե՞ն վկայում այն մասին, որ համբերության բաժակը լցվում է, և որքանո՞վ են հիմնավոր կամ պարզունակ այն դիտարկումները, որ Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի, քանի որ նավթամուղ ու գազամուղ ունի, կվախենա պայթեցնելուց:

– Նախ` սկսենք դիվերսիայից: Այդ եզրույթը ես չեմ ընդունում: Դիվերսիան նեղ գործողություն է ենթադրում և առավել նեղ կիրառություն ունի միջազգային բառապաշարում: Դիվերսիան անգլերեն «սաբոտաժն» է: Հիմա որոշեք՝ սաբոտա՞ժ է արդյոք այն, ինչ կատարել են ադրբեջանցիները: Սաբոտաժը՝ դիվերսիան, ադրբեջանցիներից ներողություն խնդրող Գեորգի Վանյանն է իրականացնում, մինչդեռ կասեցված ադրբեջանցիները դասական առումով ահաբեկիչներ են:

Երեկ ԼՂ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որով հայտնում էր, որ ձերբակալվածներին չի համարում Ժնևյան երկու կոնվենցիաների սուբյեկտ: Դա ճիշտ քայլ էր, քանի որ ահաբեկիչները չեն տեղավորվում այդ կոնվենցիաների սահմանումների շրջանակում: Այս երկու անձինք պետության կողմից հովանավորվող և առաքված ահաբեկիչներ են, որոնք կատարել են ահաբեկչական գործողություններ և սպանություն: Ահաբեկչություն տերմինը, որ անգամ ԼՂ իշխանությունները չեն կռահել գործածել, պետք է դնել շրջանառության մեջ:

Հիմա ամենակարևոր խնդրի՝ պատերազմի վերսկսման հավանականության մասին:

Այն, որ իր նավթամուղների կամ հորատանցքերի պատճառով Ադրբեջանը պատերազմ չի սկսի, ինքնահանգստացնող, ինքնասփոփող կեղծ տեսություն է: Դա նման է հաշիշի, որով թմրեցնում են իրենք իրենց՝ կարծելով, թե խուճապի մատնվելն առավել վատ է, քան ճշմարտությունն ընդունելն ու հոգեբանորեն պատրաստվելը: Ինչպես հայտնի է, հաշիշը կործանարար է հենց ընդունողի համար: Երբ իրաքյան առաջին պատերազմի ժամանակ նահանջող սադամյան զորքերը հրի մատնեցին Քուվեյթի հորատանցքերը, Բաղդադի տիրակալը հույս ուներ կաթվածահար անել այդ փոքրիկ էմիրության տնտեսությունը: Հրդեհները տևեցին մի քանի օր, առանձին դեպքերում՝ մի քանի ամիս, բայց արագ մարեցին, և տնտեսությունը սկսեց զարգանալ նախկինից էլ առավել ակտիվ տեմպերով: Մեկ այլ օրինակ. այսօր Սիրիայի նավթարդյունաբերության 95%-ը իսլամական խալիֆաթի իշխանության ներքո է: Հարվածը սիրիական տնտեսությանն ահռելի է, բայց բանակն ու նախագահը շարունակում են ապրել, պայքարել և ձգտել դեպի հաղթանակ:

Մի խոսքով՝ Ադրբեջանին զսպող հանգամանքը նրա նավթագազային սեկտորը չէ, այլ ժամանակն է: Երբ այդ երկիրը վստահ լինի պահի լիակատար հարմարության և սեփական զորքերի պատրաստվածության մեջ, պատերազմը կլինի անխուսափելի: Մի ամբողջ սերունդ, թերևս անգամ երկու սերունդ է մեծացել Ադրբեջանում՝ դաստիարակվելով հակահայկական բացառիկ ատելությամբ: Պետական քարոզչամեքենան գեբելսյան օրինակով ֆանատիկոս մանկուրտ քաղաքացիների ահռելի մի բանակ է ստեղծել, որն ինքն արյուն է տենչում, և որի ինքնության գաղափարը խարսխված է հայատյացության և Ղարաբաղը «վերադարձնելու» վրա: Այդպիսի մեքենան ինչ-որ պահի դառնում է ինքնավար և իր ձեռքն է վերցնում մեքենավարի լծակները: Պատերազմն, այո, ցավոք՝ անխուսափելի է: Մեր խնդիրն է ռազմական նոր լուծումներ գտնել, հնարավոր այլ դաշնակիցներ գտնել տարածաշրջանից դուրս՝ այլ գոտիներում, պատրաստել երիտասարդությանը և անպայմանորեն կանխել արտագաղթը: Բայց նախևառաջ անհրաժեշտ է վերականգնել հայաստանցիների ոգին: Առանց դրա մեր միակ մխիթարությունը կարող է լինել մի քանի ռմբակոծված և այրվող նավթահոր, իսկ սեփական երկրում՝ հրդեհ, որ չափազանց դժվար կլինի մարելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում