Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Ժողովուրդը որքան աղքատ, այնքան իշխանասե՞ր. մամուլ

Ըստ «Հայկական ժամանակ»-ի` դեկտեմբերի 2-ին թիվ 1 (Ավան) և թիվ 35 (Գյումրի) ընտրատարածքներում տեղի ունեցած պատգամավորի լրացուցիչ ընտրություններում արձանագրվեց այն արդյունքը, որը կանխատեսելի էր: Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը` ըստ երեկ կեսօրին հրապարակված նախնական արդյունքների, ստացել է 18 հազար 804 ձայն, «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը` 3 հազար 680 ձայն, ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը` 461 ձայն: Ստեփան Սաֆարյանը երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ բողոքարկելու է ընտրությունների արդյունքները:

Թիվ 35-ում առաջադրված թեկնածուներից ՀՀԿ-ական Արման Սահակյանը ստացել է 13 հազար 337 ձայն, Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանը` 3 հազար 239 ձայն: Վերջինս թերթի թղթակցին հայտնել է, որ ընտրությունների արդյունքները չի բողոքարկելու, քանի որ չի վստահում համապատասխան ատյաններին: Երկու ընտրատարածքներում էլ արձանագրվել է ցածր մասնակցություն` ընտրողների մոտ մեկ երրորդը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն հնգօրյա ժամկետում` մինչև ուրբաթ:

Այսպիսով, երկու ընտրատարածքներում էլ ձայների մեծ առավելությամբ «հաղթել են» իշխանության ներկայացուցիչները: Եվ դա նշանակում է, որ Հայաստանում ընտրական համակարգն արմատապես ջախջախված է: Խնդիրն այն է, որ մասնավորապես Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված և ձայների մոտ 79 տոկոսը տարած Ռոբերտ Սարգսյանի «քաղաքական» միակ «հմայքն» այն է, որ ինքը քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է: Մինչև հիմա նա ոչնչով աչքի չի ընկել: Թիվ 35-ում ձայների մոտ 76 տոկոսը տարած Արման Սահակյանը ճանաչված է Գյումրիում, բայց խնդիրն այն է, որ Գյումրին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի ամենաաղքատ քաղաքն է. գյումրեցիների 48 տոկոսն աղքատ է: Ընդ որում, ՀՀԿ-ի միանձնյա իշխանության տարիներին է՛լ ավելի է աղքատացել: Եվ ստացվում է այնպես, որ որքան ավելի շատ են աղքատանում գյումրեցիները, այնքան ավելի շատ են ձայն տալիս իշխանության` ՀՀԿ-ի թեկնածուին: Այսքանով հանդերձ, ևս մեկ անգամ կարելի է արձանագրել, որ Հայաստանում ընտրություններ` որպես այդպիսին այլևս չեն իրականացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում