Saturday, 11 07 2026
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ

Ուկրաինայում պարտությունը Ռուսաստանը ձգտելու է փոխհատուցել Եվրասիական պրոյեկտներում հաղթանակով. Լուկյանով

Անհաջողությունն Ուկրաինայում Ռուսաստանը փորձելու է փոխհատուցել՝ ակտիվորեն առաջ մղելով ինտեգրացիոն պրոյեկտները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը՝ անդրադառնալով մալայզիական ինքնաթիռի կործանումից հետո առաջացած շրջադարձային փուլին և Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականության համարժեքությանը:

Նա նշեց, որ մալայզիական ինքնաթիռի կործանումն Ուկրաինայում նոր փուլ է և Ռուսաստանի, և ուկրաինական հակամարտության, և Արևմուտքի համար. տեղի ունեցածը թույլ չի տալիս վերաբերվել այն ամենին, ինչ Ուկրաինայում տեղի է ունենում, հեռակա կարգավիճակով, քանի որ ԱՄՆ-ն, որը ընդունել է որոշում այն մասին, որպեսզի այս կամ այն կերպով կապի Ռուսաստանի ձեռքերը, պատիժներ, սահմանափակումներ ամեն դեպքում անելու է: Բայց, նրա խոսքերով, ԱՄՆ-ի համար կարևոր է, որ այս քաղաքականությանը միանա Եվրոպան, քանի որ դա ավելի խոցելի կդարձնի Ռուսաստանին և այն, ինչ տեղի ունեցավ ինքնաթիռի հետ, շատ լուրջ փաստարկներ է տալիս Ռուսաստանի դեմ ճնշումների համար, քանի որ նման ազգային ողբերգությանը չափազանց դժվար է դիմակայել: «Այնպես որ, սա նոր փուլ է, և հիմա Ռուսաստանից չափազանց համառորեն և կտրուկ կերպով սկսելու են պահանջել դադարեցնել ցանկացած աջակցություն այն ուժերին, որոնք գործում են Ուկրաինայի արևելքում: Իհարկե, սա Պուտինի համար դժվար ընտրություն է, քանի որ շատ խոսքեր են արդեն ասվել այն մասին, որ Ռուսաստանի առաջնահերթությունն է համարվում իր հայրենակիցների աջակցության տրամադրումը ցանկացած երկրում, այդ թվում Ուկրաինայի արևելքում»,- ասաց նա:

Նրա համոզմամբ, պատժամիջոցների արևմտյան երրորդ փաթեթը մնում է ուժի մեջ, չնայած Քեթրին Էշթոնի այսօր արած հայտարարությանը: Նրա համոզմամբ՝ շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ն բարձրացնի եվրոպացիներին, իսկ այս ամենը Ռուսաստանի վրա միանշանակորեն կանդրադառնա շատ վատ, քանի որ Ռուսաստանը ստիպված կլինի արագորեն վերակառուցել սեփական տնտեսությունը, այն վերափոխել այնպես, որ տնտեսության բաղադրիչը, որը ձևավորվում է եվրոպական երկրների հետ առևտրաշրջանառության և տնտեսական հարաբերությունների արդյունքում, վերականգնվի մեկ այլ տեղում։ Այսինքն՝ այն, ինչ ստացվում է Արևմուտքից, այլ տեղով ստացվի: «Ֆինանսական շուկաներն են մեծապես փակվելու, արգելափակվելու են բանկային հաշիվներ ինչ-ինչ ընկերությունների դեպքում, այսինքն՝ պահանջվում է տնտեսական զարգացման մեկ այլ մոդել, որը դեռևս հստակ չէ, թե որքանով է իրագործելի, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի մոտ չկա հստակ ձևակերպված միտք՝ ինչպես ապրել նոր պայմաններում: Կա հնարավորություն, որ այդ պատժամիջոցները կխթանեն ներքին զարգացումը, այսինքն՝ կստիպեն առավելապես զբաղվել արտադրական գործունեությամբ: Եթե այդպես է՝ ապա լավ է, բայց դա միակ սցենարը չէ»,- նշեց Ֆյոդոր Լուկյանովը: Ինչ վերաբերում է տնտեսական դժվարին պայմաններում ինտեգրացիոն պրոյեկտների առաջմղման բարդություններին, ապա, Լուկյանովի կարծիքով, Ռուսաստանը չի հրաժարվի ինտեգրացիոն պրոյեկտներից՝ չնայած բարդություններին, քանի որ դա շատ լուրջ առաջնահերթություն է, որը հայտարարվել է հենց սկզբից: Սակայն, բացի դրանից, նրա խոսքերով, երբ տեղի է ունեցել այսպիսի բախում Ուկրաինայում և Ռուսաստանի համար շատ բարդ է փոքր-ինչ հաջողությամբ ավարտին հասցնել սեփական քաղաքական խաղն Ուկրաինայում, ավելի կարևոր է դառնում ինտեգրացիոն պրոյեկտների հետագա զարգացումը և մասնավորապես դրանց հաջող զարգացումը: «Ես կարծում եմ, որ մեծ ջանքեր են ներդրվելու այս ուղղությամբ»,- ասաց Լուկյանովը:

Հարցին, թե Արևմուտքի ներկայիս պահվածքն ու Ռուսաստանի նկատմամբ հնարավոր նոր ճնշումներն ինչպե՞ս կպրոյեկտվեն Հարավային Կովկասում, նա պատասխանեց, որ համաձայն չէ շրջանառվող կարծիքների հետ, թե Ռուսաստանը, ի պատասխան Արևմուտքի ճնշումների, լարվածություն է ստեղծելու իր ազդեցությունը վայելող այլ հակամարտություններում՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում: «Դա սխալ միտք է, քանի որ Ռուսաստանը դեռևս որևէ հիմք չի տվել ենթադրելու, որ Ուկրաինայում ունեցած խնդիրների վրեժը նա հանելու է՝ դառնալով կործանիչ ու հակամարտությունների, լարվածության հրահրող այլ տարածաշրջաններում կամ հակամարտություններում, առավել ևս՝ հետսովետական տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, քանի որ դա կարող է բումերանգի էֆեկտ ունենալ Ռուսաստանի համար: Ուկրաինական ճգնաժամը շարունակվում է ավելի քան կես տարի, և մենք ոչ մի այդպիսի զարգացում չենք տեսնում: Այլ միջազգային հարցերում Ռուսաստանը զբաղեցնում է մի դիրքորոշում, որը եղել է նախկինում, ոչինչ չի փոխվել: Ռուսաստանը չի փորձում ռևանշ վերցնել: Ես այդպիսի սցենար ընդհանրապես չեմ պատկերացնում»,- ասաց Ֆյոդոր Լուկյանովը:

Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի օդային տարածքում պրոռուսական ահաբեկիչների կողմից մալայզիական ինքնաթիռի կործանումը կարծես սառը ցնցուղ էր դարձել Արևմուտքի համար: Արևմտյան ղեկավարները խոսում էին Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների, ոլորտային և անձնավորված պատժամիջոցների մասին, որոնք ամբողջությամբ կտապալեին Ռուսաստանի տնտեսությունը: Սակայն ԵՄ ԱԳՆ ղեկավարները ժամեր առաջ հետաձգեցին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշման ընդունումը:

Պատժամիջոցների վերաբերյալ որոշման ընդունումը տեղափոխել են հուլիսի 24-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները ծրագրում են հուլիսի 22-ին հրապարակել ռուսաստանցի այն իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստ է արգելք դնել միայն Ռուսաստանի հետ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում նոր պայմանագրերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում