Ուկրաինայում կործանված մալայզիական Boeing-ի «սև արկղերը» Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հսկողությամբ փոխադրվել են Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Boeing-ի օդային աղետի հետաքննության պետական հանձնաժողովին:
«Հուլիսի 23-ին՝ ժ. 7:45-ին (Երևանի ժամանակով՝ 8:45) Boeing 777 ինքնաթիռի «սև արկղերը» ICAO-ի հսկողությամբ հասցվել են Մեծ Բրիտանիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախօրեին «սև արկղերի» փոխանցման գործընթացի համատեղ ընկալման պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչը հաստատվել է համատեղ տեխնիկական արձանագրությամբ, որը ստորագրել են Նիդերլանդները, Մալայզիան, Ուկրաինայի և ICAO-ի ներկայացուցիչները:
Արձանագրությունում նշված է, որ օբյեկտները, որոնք անվանում են «սև արկղեր», ներկայացրել է ուկրաինական կողմը, բայց ուկրաինական կողմը ձեռք չի տվել դրանց, և այդ առարկաները ոչ մի րոպե ուկրաինական կաղմի հսկողության տակ չեն եղել:









































