Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը՝ Մայր Աթոռում

Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորապես տոնախմբել է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը: Անդրադառնալով տոնի խորհրդին` պատարագիչ Հայր Սուրբն իր քարոզում նշեց. «Երանելի առաքյալների լուսավորչական գործունեությունը միայն պատմություն կամ ավանդություն չէ, այլ նախևառաջ հավատի և սիրո կենդանի վկայություն և քարոզ: Մինչև իրենց քարոզչությունն ու նահատակությունը երանելի առաքյալները եղան ականատեսն ու ականջալուրը Քրիստոսի քարոզների ու հրաշքների: Իրենց կյանքով ու գործունեությամբ ապրելով Տիրոջ բերած բարի լուրի խորհուրդը` նրանք դարձան Հայ Առաքելական Եկեղեցու հիմնարար սյուները և լավագույն օրինակը քրիստոնեության զորության ու կենսունակության:

Սրբազան առաքյալներն իրենց կյանքի օրինակով ցույց տվեցին մեզ, որ Քրիստոսի մասին իրական վկայությունը չի կարող սահմանափակվել պարզապես ուսմունքի վերացական ընդունմամբ և ոչ էլ հավատի սկզբունքների ու բարոյական նորմերի մեկնաբանությամբ: Իր էության և հիմքի մեջ քրիստոնյայի վկայությունը կենդանի վկայություն է կենդանի Քրիստոսի մասին, ով անսահմանորեն սիրում է մեզ, ցանկանում է երկխոսության մեջ մտնել մեզ հետ և ուղեկցել մեզ մեր երկրային կյանքի ճանապարհին»:

Կարևորելով Հայ Եկեղեցու առաջին լուսավորիչների դերն ու բարեխոսությունը յուրաքանչյուր հայորդու կյանքում` իր խոսքի ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ առաքելահաստատ Հայոց Եկեղեցուն, անաղարտ պահել քրիստոնեական նկարագիրը և հավատի, սիրո ու ազնվության վեհ առաքինությունների վրա կառուցել իրենց կյանքը:

Ս. Պատարագի ավարտին արարողությանը մասնակից հավատացյալ ուխտավոր հայորդիները հնարավորություն ունեցան հաղորդակից լինելու մասունքների սրբարար զորությանն ու օրհնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում