Tuesday, 21 07 2026
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր

Ինչո՞ւ Երևանի ավագանու անդամների գրավոր հարցերի պատասխանները չեն ստորագրվում Քաղաքապետի կողմից»

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև․

«Հարգելի պարոն Մարգարյան,

Երևանի ավագանու անդամն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու Քաղաքապետին, որն այդ հարցերին պատասխանում է երեք շաբաթվա ընթացքում։ Գրավոր հարցերի պատասխանները Ավագանու նիստում չեն ներկայացվում:
Այդ պատասխանները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: (Երևանի ավագանու կանոնակարգ օրենք, 4-րդ գլուխ, 8-րդ կետ):

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը շարունակվում է մտահոգվել այն հանգամանքով, որ խմբակցության Ձեզ ուղղված բոլոր հարցումների պատասխանները շարունակվում են ստորագրվել Ձեր կողմից լիազորված անձի՝ Ձեր խորհրդականի կողմից, ավելին` վերջին նամակներից մեկը ստորագրվել է Կազմակերպական վարչության պետ Ա. Վարդանյանի կողմից, ով նույնիսկ Ձեր կողմից լիազորված չէ, այնինչ վերոնշյալ օրենքը պահանջում է, որ ավագանու անդամի գրավոր հարցերի պատասխանները ստորագրվեն Ձեր կողմից:

Այն փաստը, որ որոշ նամակների պատասխաններ խիստ ձևական և իրարամերժ բովանդակություն ունեն և մեր բարձրացրած հարցերին լուծում չեն առաջարկում, մեր կարծիքով, հիմք է տալիս ենթադրելու, որ ավագանու անդամների նամակներին պատշաճ ընթացք չի տրվում, որից հետևում է, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում չի տրվում:

Լուրջ խնդիր է նաև այն փաստը, որ որպես նամակների պատասխանների կատարող հանդես է գալիս քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը, որը պատասխանատու չէ պատասխանի բովանդակության համար, որովհետև եթե հարցման պատասխանը ոչ միայն սպառիչ չէ, այլև իրարամերժ, ապա հնարավոր չէ պարզել հարցման իրական կատարողին, որովհետև այն ստորագրվում է Ձեր խորհրդականի կողմից, ով ոչ այդ տեղեկատվության, ոչ մեր կողմից բարձրացված հարցերի պատասխանատուն չէ: Կոնկրետ օրինակ՝ Մաշտոցի պողոտա 31 հասցեում գործող ռեստորանի գիշերային աղմուկի վերաբերյալ մեր բազմաթիվ հարցումների մասին վերջին հարցմանս ի պատասխան Ձեր խորհրդականի կողմից ստորագրված պատասխանում գրված է, որ այդ ռեստորանին գիշերային աշխատանքի թույլտվություն չի տրված, այնինչ մեր ձեռքի տակ ունենք 26.04.2014թ. տրված N 980/190 թույլտվության պատճենը, որը ստորագրվել և կնքվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանի կողմից:
Խնդրում եմ վերջապես պարզել, թե ո՞ր տեղեկատվությունն է ճիշտ:

Ավելացնեմ, որ Ձեզ էի ներկայացրել նաև տվյալ ռեստորանի կողմից աղմուկի աստիճանը գերազանցող համապատասխան փորձագիտական եզրակացության պատճենը, որը փաստում է ռեստորանի կողմից բնակիչների անդորրը խախտելու մասին: Ընդհանրապես իրենց աղմուկով բնակիչների անդորրը խախտող տարբեր հասցեներում գործող (Խանջյան, Ալեք Մանուկյան և այլ փողոցների) կարաոկե ակումբների աղմուկն արդեն անտանելի է դարձել նրանց համար և ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ ոստիկանությունը միջոցներ չեն ձեռնարկում այդ ակումբներին կարգի հրավիրելու ուղղությամբ: Այս անկառավարելի վիճակի հետ ինչպե՞ս հաշտվեն երևանցիները, ո՞ր :

Հարգելի պարոն Մարգարյան, կոչ ենք անում ղեկավարվել օրենքի պահանջներով, անձամբ ստորագրել մեր հարցումները` պատասխաններում հստակ նշելով դրանց կատարողների պատասխանատուներին: Փոխանցելով Ալեք Մանուկյան 15Ա շենքի տակ գործող , Մաշտոց 31-ի և Խանջյան վրա գտնվող կարաոկե ակումբների շենքերի այն երևանցիների բողոքները, ովքեր զոհ են դարձել գիշերային զվարճալիքների բիզնեսի շահերին, առաջարկում եմ Ձեզ տեր կանգնել քաղաքապետարանի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամը 23-ից հետո նրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ արդեն կայացված որոշումներին, կամ բոլորին զրկեք այդ թույլտվությունից: Մեր համագործակցությունը պե’տք է կայանա և երևանցու շահը դառնա գերակա, որի մասին երևանցիներին խոստացել ենք և՛ մենք, և՛ Դուք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում