Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Կեղծ դիպլոմով դպրոցի տնօրենուհին դատապարտվեց

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց և արագընթաց ավարտվեց Գայանե Եսոյանի գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Գայանե Եսոյանը մայրաքաղաքի թիվ 34 դպրոցի տնօրեն էր նշանակվել՝ բարձրագույն կրթություն ունենալու վերաբերյալ կեղծ դիպլոմ ներկայացնելով: Մեղադրականում այդ դիպլոմի ծագման վերաբերյալ գրված է. «Իր վաղեմի ծանոթ, ոմն Սերյոժա Գրիգորյանից ձեռք է բերել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ավարտական ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դիպլոմ», որն օգտագործելով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից 2011 թվականի հունիսի 29-ին ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ու 2011 թվականի նոյեմբերի 23-ին նշանակվել թիվ 34 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2012 թվականի հունվարի 10-ից՝ նույն դպրոցի տնօրեն: Սակայն հունվարի 26-ին Գայանե Եսոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, որովհետև նրա մեկ այլ «վաղեմի ծանոթը»՝ Դավիթ Ծաղիկյանը, հանրապետության բազում ատյաններին հեղեղել էր դիմումներով, որոնցով ահազանգում էր, թե Գայանեն ոչ մի տեղ չի սովորել, այդ ինչպե՞ս դարձավ դպրոցի տնօրեն:

Եթե այս «վաղեմի ծանոթը» այսքան նախանձախնդիր չլիներ Գայանեին վատություն անելու, նրանից անձնական պատճառներով վրեժխնդիր լինելու հարցում, շատ հնարավոր է, որ մայրաքաղաքային թիվ 34 դպրոցն այսօր էլ ղեկավարեր փաստացի միջնակարգ կրթությամբ այս կինը: Այնուամենայնիվ, նա չի հեռացվել, այլ «սեփական դիմումի համաձայն» հեռացել է աշխատանքից, իսկ նախաքննությամբ պարզվել է, որ Ծաղիկյանի համառ ահազանգը հիմնավոր է, տնօրեն Եսոյանի դիպլոմն էլ ակնհայտ կեղծ է:

Այդ «ակնհայտ» բառը մի քիչ զավեշտական է հնչում, որովհետև մեր կրթական համակարգում կրթության վերաբերյալ փաստաթղթի կեղծ լինելը բոլորովին էլ ակնհայտ չի եղել: Ու կրթություն ստանալու ցանկություն չդրսևորած և զարտուղի ճանապարհով կեղծ դիպլոմ ձեռք բերած մարդը ոչ թե շարքային համեստ ուսուցչուհի է աշխատել, այլ կրթված ուսուցիչներով ու կրթվելու հույսեր փայփայող աշակերտությամբ լի ամբողջ մի դպրոցի տնօրինուհի: Նա հաջողությամբ կամ «հաջողությամբ» հանձնել է շատ տնօրենների ահուսարսափի մեջ գցած քննությունը, ստացել է հանրակրթական ուսումնական հաստատություն ղեկավարելու իրավունքի հավաստագիրը ու արտաքուստ բոլոր կանոնները պահպանելով՝ դարձել է տնօրեն. մեր կրթական համակարգում առաջխաղացում ունենալու հետաքրքիր ու, հավանաբար, ոչ եզակի օրինակ է սա, և չկամությամբ կատարված այս բացահայտումն է իրականում «ակնհայտը»:

Մյուս «ակնհայտն» էլ այն է, որ նախաքննության ընթացքում անհնարին է եղել պարզել, թե ով է այդ «վաղեմի ծանոթ Սերյոժա Գրիգորյանը», քանի անկրթություն մարդու է կեղծ դիպլոմ վաճառել, ում հետ է հանցավոր համաձայնության մեջ եղել ու հանրապետության կրթական համակարգ քանի «ակնհայտ» կեղծ դիպլոմավոր մանկավարժներ է ներմուծել:

Նախաքննական մարմինը Գայանե Եսոյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով:

Ինչպես և կանխատեսելի էր, իրեն լիովին մեղավոր ճանաչող Գայանե Եսոյանը այսօր, դատաքննությունն սկսվելուց առաջ միջնորդեց, որ իր գործը քննվի արագացված ընթացակարգով: Եթե ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչում, և մեղադրողն էլ չի առարկում, ապա ամբաստանյալը, պաշտպանի հետ խորհրդակցելով ու արագացված ընթացակարգով կատարվող դատավարության բոլոր հետևանքները գիտակցելով, կարող է միջնորդել՝ իր գործը արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ:

Գայանե Եսոյանի համար սա միակ ելքն էր գործի արագ եզրափակմանը հասնելու համար, որովհետև միջանցքում փաստաթղթերի կապոցով ու անկառավարելի հախուռն աղմուկով վկայություն տալու իր հերթին էր սպասում «վաղեմի ծանոթ» Դավիթ Ծաղիկյանը, որը մեղադրանքի ծավալից դուրս պահանջներ էր ներայացնում՝ դեռ դատական նիստի սկսվելուց առաջ:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը, ինչպես և կանխատեսելի էր, չառարկեց, որ Եսոյանի գործը քննվի արագացված ընթացակարգով:

Երբ նախագահողը ամբաստանյալին հարցրեց. «Ի՞նչ կրթություն ունեք», Գայանեն հմայիչ ժպիտով ու ոչ առանց հումորի պատասխանեց. «Ոչ բարձրագույն»: Դատարանը մայրաքաղաքային դպրոցի այս նախկին տնօրինուհու մասին արձանագրեց. կրթությունը՝ միջնակարգ, չի աշխատում:

Դատարանը հրապարակեց ամբաստանյալ Եսոյանի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունը մեղմացնող տվյալները, որ առկա էին քրեական գործում. Եսոյանը նախկինում դատապարտված չէր եղել, չէր խոչընդոտել նախաքննության անցկացմանը, լիովին ընդունել էր մեղքը և զղջացել կատարածի համար, բնակության վայրում բնութագրվում էր դրական, նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները: Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկային:

Մեղադրողը միջնորդեց օրենքով նախատեսվածի սահմաններում ազատազրկման հետ չկապված պատիժ սահմանել. Գայանե Եսոյանին դատապարտել 300 հազար դրամ տուգանքի:

Գայանե Եսոյանի շահերի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը միջնորդեց իր պաշտպանյալին դատապարտել 200 հազար դրամ տուգանքի:

Իր վերջին խոսքում Գայանե Եսոյանը խնդրեց մեղմ վարվել՝ նկատի ունենալով, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում և զղջում է: Ամբաստանյալի վերջին խոսքը եզրափակվեց նույն հմայիչ ժպիտով:

Կարճ ժամանակ անց նախագահողը հրապարակեց դատավճիռը: Գայանե Եսոյանը մեղավոր ճանաչվեց ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ դիպլոմ օգտագործելու համար և դատապարտվեց 250 հազար դրամ տուգանքի:

Մեղադրող և պաշտպանական կողմերը ակնհայտորեն գոհ մնացին: Ամբաստանյալը՝ նույնպես: Այս դատավճիռը չի բողոքարկվի, այն կարելի է և արդեն ուժի մեջ մտած համարել:

Իսկ միջանցքում կանգնած վկա Ծաղիկյանը, իմանալով, որ իրեն չեն լսելու, հայտարարեց, թե Հայաստանում դատաիրավական ամբողջ համակարգը նպաստում է հանցագործություններ թաքցնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում