Բրազիլիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին մոտ ժամանակներս կրկին կդառնա «պենտակամպեոններ»-ի գլխավոր մարզիչը:
Բրազիլական մամուլը տեղեկացնում է, որ Սկոլարին արդեն բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավարության հետ, որն ավելի վաղ պաշտոնանկ էր արել Մանու Մենեզեսին:
«Սկոլարին արդեն բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ: Նա մոտ ժամանակներս կգլխավորի ազգային հավաքականը»,- հայտարարել է ԲՖԿ անդամ Անդրես Սանչեսը:







































