Tuesday, 30 04 2024
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը

Հայաստանի ազատագրման կարևոր կռվանը

Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում ավելացել են ավիափոխադրումները, Երևան են եկել նոր ավիաընկերություններ, և դեռ շատերի հետ էլ բանակցություններ են վարվում:

Ավիացիայի զարգացումը Հայաստանում քաղաքական խնդիր է՝ շրջափակվածության շատ պարզ պատճառով: Եվ այս ոլորտում ցանկացած զարգացում ըստ էության ողջունելի է: Այնուհանդերձ, կան նրբերանգներ, որոնք կարևոր են: Ի մասնավորի, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղություններով են ավելացել Հայաստանից ավիափոխադրումները: Տեղեկություններ կան, որ ավելացումը գերազանցապես տեղի է ունենում ռուսական ուղղությամբ, ինչն, ըստ էության, ինչքան «բաց երկնքով» է պայմանավորված, նույնքան և արտագաղթի աճող տեմպերով:

«Բաց երկնքի» քաղաքականությունը Հայաստանի համար հաջողված ռազմավարական ծրագիր կարող է համարվել այն դեպքում միայն, երբ սկսեն ավելանալ չվերթերը դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա: «Բաց երկնքի» քաղաքականության ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի Հայաստանի և աշխարհում քաղաքակրթական առաջատար բևեռ հանդիսացող եվրաատլանտյան միջավայրի կապի սերտացումը, քաղաքացիների հաղորդակցության սերտացումը, որը բերելու է նաև մշակութային սերտացման, տնտեսական, քաղաքական սերտացման, ինչն էլ իր հերթին հանդիսանալով Հայաստանում հասարակական մտածողության մոդեռնիզացիայի կարևոր խթան, կլիշեների, միֆերի դեմ պայքարի կարևոր կռվան՝ ըստ էության նպաստելու է Հայաստանը սովետա-ռուսական կայսերական-գաղութային ճահճից դուրս բերելուն: Իսկ սա էլ իր հերթին Հայաստանի անվտանգության և անկախության գրավականներից է, ելակետային գրավական, քանի որ առանց ինքնիշխանության անհնար է հիմնարար լուծումներ տալ այդ խնդիրներին:

Ավիացիան, հանդիսանալով ըստ էության ոլորտ, որը ռուսական գերիշխանության ենթակա չէ, կամ գոնե կան ռուսական ազդեցությունից էլ դուրս բազում հնարավորություններ, Հայաստանի համար շատ կարևոր գործիք է հենց այս առումով: «Բաց երկնքի» քաղաքականության արդյունքը՝ որպես այդ գործիքի կիրառման համար նվազագույն անհրաժեշտ գործողություն, պետք է չափվի հենց այս պատկերից՝ ինչքանով կավելանան Հայաստանից դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա ուղևորափոխադրումները, գնալ-գալը, ելումուտը: Այսօր այդ ամենը շատ ցածր ցուցանիշի վրա է, ընդ որում՝ հիմնականում սփյուռքահայության հաշվին է ապահովվում վիճակագրության հիմնական մասը:

Այստեղ շատ կարևոր են նաև վիզային խնդիրները: Այդ առումով կար դրական էական զարգացումների հույս, եթե Հայաստանի իշխանությունները հետ չկանգնեին եվրաասոցացումից: Դրա պատճառով ստորագրված և վավերացված վիզաների դյուրացման համաձայնագիրը իրականում չի գործում այն ծավալներով, որը որ ցանկալի կլիներ հայաստանցու համար եվրաատլանտյան քաղաքակրթությունը հասանելի դարձնելու համար: Մինչդեռ սա չափազանց էական մի հանգամանք է՝ նկատի ունենալով այն, որ անմիջական, առանց «միջնորդների» շփումները Հայաստանի քաղաքացիների մոտ լիովին փոխում են պատկերացումները եվրաատլանտյան միջավայրի երկրների հանդեպ, քաղաքացիներին պաշտպանում տարատեսակ քարոզչական ահաբեկչություններից, որոնց ենթարկվում էին հատկապես եվրաասոցացման գործընթացում:

Այսօր ըստ էության գտնվում ենք մի փուլում, որում Հայաստանն ու Արևմուտքը փորձում են տեսնել, թե ինչ հնարավոր տարբերակներով է հնարավոր ինտեգրացիոն նոր հարթակ ձևավորել: Այստեղ ակնհայտ է, որ շեշտը պետք է դրվի հասարակության վրա: Եվ այս իմաստով վիզան և ավիացիան իրապես ռազմավարական ուղղություն են, որոնք պետք է տեղավորել ներդաշնակ ռազմավարության մեջ և դարձնել Հայաստան-Արևմուտք հարաբերության կարևոր առանցքներից մեկը:

Ռիսկեր, իհարկե կան, հատկապես անօրինական միգրացիայի իմաստով, սակայն Եվրոպայի համար հայերը հաստատապես այդ հարցում ամենամեծ խնդիրը չեն, առավել ևս, որ հակառակ դեպքում, ռազմավարական առումով, Հայաստանի մեկուսացումը ռուսական ծայրագավառի կարգավիճակում Եվրոպային շատ ավելի մեծ ռիսկեր կարող է «խոստանալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում