Saturday, 18 07 2026
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ

Էրդողանը հուսով է, որ քրեական գործ կհարուցվի սուլթան Սուլեյմանի մասին հեռուստասերիալի հեղինակների դեմ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը քննադատել է «Հիանալի դար» հանրահայտ հեռուստասերիալի հեղինակներին՝ սուլթան Սուլեյմանին յուրովի ներկայացնելու համար: Էրդողանն անգամ հայտարարել է, որ ակնկալում է, որ դատական իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն ֆիլմի հեղինակների նկատմամբ.

«Մենք այդպիսի սուլթան չենք ունեցել, մենք չենք ճանաչում այդպիսի Սուլեյման սուլթանի: Իր կյանքի 30 տարիներին նա ձիու վրայից չի իջել և ոչ թե շարունակ նստել է նստավայրում, ինչպես որ մեզ ցուցադրում են սերիալում: Ես դատապարտում եմ այդ սերիալի հեղինակներին ու հեռուստաալիքի տերերին: Ես սպասում եմ, որ նրանց նկատմամբ որոշում կլինի նաև օրենքի կողմից»:

Հեռուստասերիալում պատմվում է սուլթան Սուլեյման Փառահեղի (Օրենսդիր) և նրա սիրուհու՝ Ռոքսոլանայի հարաբերությունների մասին: Թուրքերի շրջանում շատերը նույնպես քննադատում են այս սերիալը, քանի որ դրանում ցույց է տրվում, թե սուլթանն ավելի շատ ժամանակ է հատկացնում իր հարեմին և ներնստավայրային խնդիրներին, քան՝ արշավանքներին:

Հիշեցնենք, որ սուլթան Սուլեյման 1-ին Փառահեղը (1520-1566) համարվում է ամենաերկար ժամանակով կառավարած և ամենաշատ արշավանքներ իրականացրած օսմանյան սուլթանը: Ընդհանուր առմամբ, իր կառավարման մոտ 46 տարիներին Սուլեյմանը ձեռնարկել է 13 արշավանք, ինչը հանգեցրել է նրան, որ նա Օսմանյան կայսրության տարածքը հասցրել է 14,893,000 քառակուսի կիլոմետրի: Մինչդեռ Սելիմ 1-ին Ահեղից (1512-1520) Սուլեյման Փառահեղի ժառանգություն ստացած կայսրության տարածքը կազմում էր 6,557,000 քառակուսի կիլոմետր:

Սելիմ Ահեղին իր հերթին հաջողվել էր 8 տարվա ընթացքում պետության տարածքը մեծացնել 2.5 անգամ՝ 2,375,000 քառակուսի կիլոմետրից հասցնելով 6,557,000 կիլոմետր քառակուսու, որից 1,702,000 քառակուսի կիլոմետրը գտնվում էր Եվրոպայում, 1,905,000 քառակուսի կիլոմետրը՝ Ասիայում և 2,905,000 քառակուսի կիլոմետրը՝ Աֆրիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում