Առաջնորդվելով հայկական կապիտալի շուկայի առաջմղման իր նպատակով՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն այսօր` նոյեմբերի 26-ին, առաջին անգամ Հայաստանում ներկայացրեց GlobeNewswire տեղեկատվության միջազգային տարածման ծառայությունը:
GlobeNewswire-ը հանդիսանում է աշխարհում նորությունների տարածման ցանցերի խոշորագույններից մեկը, որը մասնագիտացված է կորպորատիվ մամլո հաղորդագրությունների, ֆինանսական տեղեկատվություն և մուլտիմեդիա ֆորմատի տեղեկատվության ԶԼՄ-ների, ինստիտուցիոնալ և անհատ ներդրողների, ինչպես նաև հանրության միջև տարածման գործում:
GlobeNewswire համակարգի ներդրման հիմնական նպատակն է ընդլայնել հայկական կապիտալի շուկայի մասին տեղեկատվության տարածումը արտասահմանում: Նոր այս ծառայությունը թույլ է տալիս հայկական ընկերություններին՝ մասնավորապես, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակված և առևտրին թույլատրված թողարկողներին, իրենց կորպորատիվ նորությունների հեշտությամբ հասանելի դարձնել Եվրոպայի, ԱՄՆ-ի և իրենց ընտրությամբ աշխարհի ցանկացած երկրի ԶԼՄ-ներին և պոտենցիալ ներդրողներին:
NASDAQ OMX Armenia-ի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ հայկական կապիտալի շուկայի առաջմղմանն ուղղված աշխատանքներից բացի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն համագործակցելու է նաև հայկական լրատվամիջոցների հետ՝ իրենց GlobeNewswire համակարգում ընդգրկելու, ինչպես նաև իրենց համար միջազգային նորություններ ստացման առավել արդյունավետ հնարավորություն ընձեռելու նպատակով:








































