Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

ԼՂ հիմնահարցի լուծման համար միջնորդները նոր մոտեցումներ պետք է ներկայացնեն. Մասիս Մայիլյան

Ղարաբաղյան հիմնահարցի լուծման համար միջնորդները նոր մոտեցումներ պետք է ներկայացնեն հակամարտող կողմերին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց LՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան, ԼՂՀ կատարած այցից և հնչեցրած հայտարարություններից:

Մասիս Մայիլյանը վերահաստատեց իր տեսակետն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական քաղաքականությունըպետք է փոխի իր մոտեցումները, քանի որ ներկայիս մոտեցումներով առաջնորդվելու դեպքում գործընթացից որևէ արդյունք ակնկալել չի կարելի: «Մինսկի խմբիպաշտոնական հաղորդագրություններից, հանդիպումներից չի երևում, որ իրենք նոր մոտեցումներ են փորձում ցուցաբերել»,- նկատեց նա:

Մասիս Մայիլյանը նշեց, որ Սաֆարովի գործից հետո ՀՀ իշխանությունները հնարավորություն ունեին դադարեցնել ՀՀ մասնակցությունը Մինսկի գործընթացում նախապայմանով`երաշխավորել Արցախի անվտանգությունը, սակայն նման բան չեղավ: «Առանց նախապայմանների հանդիպում տեղի ունեցավ երկու երկրների արտգործնախարարների մակարդակով: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպումներն այլ մակարդակներով կարող են արդյունավետ լինել, եթե միջնորդները երեք կողմերին նոր մոտեցումներ ներկայացնեն` միջազգային իրավական իրողություններինհամապատասխան»,- տեսակետ հայտնեց Մասիս Մայիլյանը՝ նկատելով, որ բանակցային գործընթացը պասիվ փուլում է՝ պայմանավորված անցած և դեռ սպասվելիք նախագահական ընտրություններով ՌԴ-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արցախում, ՀՀ-ում և Ադրբեջանում:

«Հակամարտող կողմերի միջև հրադադարը հիմնված է կողմերի ռազմական հավասարակշռության վրա և որևէ առնչություն չունի բանակցային գործընթացի ակտիվության հետ»,- եզրափակեց իր խոսքը Մասիս Մայիլյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Նախորդ օրը նմանատիպ հանդիպում էր տեղի ունեցել ԼՂՀ-ում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովն ասել էր, որ առաջիկայում երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում չի նախատեսվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում