Ֆիլիպինները և Վիետնամը բարկացած են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) իշխանությունների կողմից քաղաքացիներին տրված նոր անձնագրերի պատճառով և համապատասխան բողոքի նոտա են հղել ՉԺՀ ներկայացուցիչներին, հաղորդում է Rueters-ը:
Փաստաթղթում պատկերված է ՉԺՀ քարտեզը՝ վիճելի տարածքներով, որոնք հարևան երկրները համարում են իրենցը:
Ֆիլիպինների և Վիետնամի իշխանությունների կարծիքով՝ Չինաստանի անձնագրերի դիզայնը խախտում է իրենց ինքնիշխանությունը: Հարևան երկրներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ իրենց սահմանին ծառայությունները ստիպված կլինեն կնիք դնել այդպիսի փաստաթղթերի վրա՝ այսպիսով համաձայնելով Պեկինի կողմից առաջարկված տարածքային բաժանմանը:
Միևնույն ժամանակ, Չինաստանը պատասխանել է, որ նոր անձնագրերը լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին: ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչների խոսքերով՝ փաստաթղթերի պատկերներն ուղղված չեն որևէ երկրի դեմ: