Monday, 20 07 2026
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով

«ԼՂՀ հիմնախնդիրը գործիք է` սեփական իշխանությունը պահպանելու համար». մամուլ

«168 ժամ»-ը զրուցել է Կարնեգի հիմնադրամի Մոսկվայի կենտրոնի գիտական խորհրդի անդամ, քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոյի հետ:

– Ինչպե՞ս եք ընդհանրապես պատկերացնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը սաֆարովյան գործից հետո և Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության ֆոնի վրա:

– Գիտեք, ես ընդհանրապես չեմ պատկերացնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը մոտակա ապագայում: Կան հանգամանքներ, որոնք անհամատեղելի են. Ադրբեջանը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, իսկ Ղարաբաղը երբեք չի հրաժարվի այն մտքից, որ ինքն անկախ հանրապետություն է, չնայած այն անվանում են երկրորդ հայկական պետություն, ինչպես, օրինակ, Ուրուգվայը: Այնպես որ, այդ մասին կարելի է երկար խոսել, սակայն դա անօգուտ է: Հարցի լուծումը տեսանելի ապագայում չի լինի:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի իշխող վարչակարգերն օգտագործեն պատերազմի սպառնալիքը` նախագահական ընտրություններից առաջ ներքին հարցեր լուծելու համար:

– Երկու վարչակարգերն էլ ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործում են սեփական դիրքերն ամրապնդելու և հասարակությանը համախմբելու նպատակով, որովհետև, քանի դեռ գոյություն ունի հիմնահարցը, երկու վարչակարգերն էլ հետաքրքրված կլինեն նրանում, որ հասարակության ներսում չլինեն պառակտումներ և խնդիրներ: Այնպես որ, ղարաբաղյան հիմնախնդիրը գործիք է՝ սեփական իշխանությունը պահպանելու համար:

– Հայկական մամուլում խոսում են այն մասին, որ Մոսկվան ներկայիս իշխանությանը նախագահական ընտրություններում աջակցելու դիմաց Հայաստանից պահանջում է միանալ Եվրասիական միությանը և իրեն հանձնել գործադիր իշխանության լծակները: Այս համատեքստում` ընտրություններում ո՞ւմ կպաշտպանեն Ռուսաստանը և Արևմուտքը:

– Ես չգիտեմ, թե ո՞ւմ նրանք կպաշտպանեն, միայն գիտեմ, որ Ռուսաստանը շահագրգռված է Եվրասիական միության ընդլայնման մեջ, քանի որ այնտեղ, բացի Ռուսաստանից, Ղազախստանից և նրանց հարող Բելառուսից, ոչ ոք չկա: Անշուշտ, Ռուսաստանը ձգտելու է, այսպես ասենք, ինչ-որ կերպ համոզել Հայաստանին մտնել այդ միության մեջ: Բայց որոշումը պետք է կայացնի Հայաստանը, որովհետև այստեղ կարևոր է ճիշտ հաշվարկել այն տնտեսական օգուտները, որոնք Հայաստանն` ինքն այդ միացումից պետք է ստանա: Եվ դա այնքան էլ հեշտ չէ, որովհետև կան նման խնդիրներ նաև Ղրղըզստանի, Տաջիկստանի հետ: Այնպես որ, դա պետք է որոշի հայկական ապագա իշխանությունը:

– Իսկ Եվրասիական միություն մտնելու առաջարկը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել նախագահական ընտրությունների վրա:

– Չեմ կարծում, որովհետև, այնուամենայնիվ, գլխավորը երկու երկրների միջև առկա երկկողմանի` ռուս-հայկական հարաբերություններն են:

– Իսկ եթե Հայաստանը չհամաձայնվի՞ մտնել Եվրասիական միություն:

– Այ, երբ նա չհամաձայնվի, այն ժամանակ էլ կխոսենք այդ թեմայով: Իսկ առայժմ դա ակնհայտ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում