Wednesday, 01 05 2024
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին

Քառյակի 12 կետերը դեմարշ են կառավարության դեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

– Պարոն Ավետիսյան, իշխանությունները պատրա՞ստ են կատարել ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջները:

– Ես չեմ ուզում խոսել ողջ իշխանության անունից: Ինքս գտնում եմ, որ դրանց մեջ կան ընդհանրապես անընդունելի կետեր: Կան նաև կետեր, որոնց մասին ոչ միայն իրենք, այլ մենք ենք մտածում, և մեզանից առաջ էլ են մտածել: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի հարաբերություններին, որն արդեն երկու տասնամյակ է, կա և դեռ կմնա: Դա վերաբերում է տնտեսության, գյուղատնտեսության հետ կապված խնդիրներին: Այնպես չէ, որ այդ հարցերը նորություն են, և մենք դրանք նոր պետք է քննարկենք:

– Իսկ ո՞ր կետերն եք անընդունելի համարում:

– Չեմ ուզում շատ կոշտ ասել, բայց ինչ է նշանակում բացառել տրանսպորտի գնի թանկացումը: Չեմ կարծում, որ նրանց մեջ չկան տնտեսագետներ, չկան մարդիկ, ովքեր շատ լավ հաշվարկում են այդ խնդիրը: Սա պարզապես մեկ քայլ է, որ ցույց տան, թե այսօր իրենք ավելի շատ են մտածում ժողովրդի մասին, քան թե իշխանությունները: Նաև ես գտնում եմ, որ եթե այս քաղաքական ուղերձը տեղափոխեն տնտեսական և իրավական դաշտ, փորձեն հաշվարկներ անել, ապա իրենք կհամոզվեն, որ իրենց ներկայացրածի մի մասը չի դիմանում տնտեսական վերլուծության: Ընդամենը հերթական անգամ փորձում են քայլ անել՝ ժողովրդին ցույց տալու համար, որ իրենք ավելի շատ են մտածում: Սա նաև դեմարշ է կառավարության դեմ, որովհետև իրենք էլ նման հայտարարություն անելուց և կետեր հրապարակելուց առաջ քաջ գիտակցում են, որ դրանց մի մասն իրոք անիրագործելի է, մի մասին էլ ընդհանրապես չարժե անդրադառնալ, իսկ մյուս մասն էլ ժամանակի խնդիր է: Նրանք, որ կառավարությանը մինչև աշուն ժամանակ են տալիս, այնպես չէ, որ մինչ այդ հանկարծ կախարդական փայտիկով այդ բոլոր խնդիրները կլուծվեն:

– Մինչև աշուն միգուցե դժվար կլինի այդ պահանջները կատարել, բայց իշխանությունները կարող են սկսել դրանց իրագործումը, նախաձեռնել որոշ քայլեր:

– Սկսելու հետ ես համաձայն եմ: Կան որոշ հարցեր, որոնց հետ կապված Ազգային ժողովում եղել են քննարկումներ: Օրինակ` որքան ինձ հայտնի է, Ոստիկանությունը և Արդարադատության նախարարությունն այդ կարմիր գծերի, դրանք տեսանկարահանող սարքավորումների, տուգանքների չափերն իջեցնելու հետ կապված քննարկումներ են արել: Համենայնդեպս, երբ մեկ-երկու ամիս առաջ ԱԺ-ում քննարկումներ էինք անում, այդ համապատասխան կառույցների ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ այդ հարցը հիմա քննարկվում է: Իսկ կարմիր գծեր հասկացողությունը վերացնելը ես սխալ եմ համարում: Պետք է շատ լուրջ դիտարկվի Երևան քաղաքի տրանսպորտային հանգույցների վիճակը, որովհետև այսօր, ցավոք, դեռևս որոշ փողոցներ այնպիսի վիճակում են, որ եթե կարմիր գծանիշերով կայանատեղիներ են նախատեսում, ապա լրացուցիչ ավելանում է խցանումների քանակը:

– Բոլոր վարորդներն էլ դժգոհ են այդ կարմիր գծերից, դրանց սպասարկման վճարներից ու տուգանքներից:

– Այդպես չէի ասի, քանի որ կան կոնկրետ կայանատեղիներ, որտեղ կարող ես կայանել քո մեքենան: Այլ բան է, որ այսօր չկա ապահովագրություն: Այսինքն` եթե ես վճարել եմ ու մեքենան կայանել եմ, ուրեմն պետք է մտածեմ, որ ապահով եմ կանգնեցրել: Այս խնդիրը պետք է դրվի, և եթե նման խնդիրները կանոնակարգվեն, կարծում եմ, որ կարմիր գծերը վատ բան չեն: Դրա մեջ պետք է լինեն հստակ իրավունքներ ու պարտականություններ:

– Քառյակը պահանջում է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ցանկը:

– 100 տոկոս համամասնականին ես միշտ եմ դեմ եղել, որովհետև որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ այդ ընտրակարգը միայն առավելություններ ունի, թերություններ չունի, իսկ մեծամասնականն առանց առավելությունների ունի միայն թերություններ: Դրա համար ես գտնում եմ, որ այսօր այն, ինչ մենք ունենք՝ խառը համակարգը ընդունելի է, և նույն կերպ պետք է շարունակել: Այլ բան է, որ հօգուտ համամասնական ընտրակարգի լինի համամասնության փոփոխություն, բայց ամբողջությամբ 100 տոկոսանոց համամասնականին ես դեմ եմ:

– Քառյակի ամիսներ տևած պայքարի արդյունքում ՀՀԿ-ն վարչապետ փոխեց: Հնարավո՞ր է, այս պայքարի արդյունքում նույնպես վարչապետ փոխվի:

– Ես չէի ասի, որ քառյակի գործունեության արդյունքում է դա եղել, դա ընդամենը եղել է նախորդ վարչապետի հրաժարականի արդյունքում:

– Քառյակն աշնանը ամփոփելու է իշխանություններին ներկայացրած իրենց պահանջների կատարման ընթացքը, և չկատարման դեպքում սպառնում են համապետական հանրահավաք հրավիրել: Մտավախություն չունե՞ք քառյակի պայքարից:

– Ես մտավախություն չունեմ, սովորաբար նրանք գարնանն ասում են աշունը, աշնանն ասում են գարնանը: Այնպես որ, դա սովորական բան է դարձել: Իրենք պարզապես այսօրվանից փորձում են իրենց առանցքի շուրջը մարդիկ հավաքել, որպեսզի փորձեն աշնանը ցույց տալ, որ իրենք դեռևս կարող են մարդկանց փողոց հանել: Բնական է, իրենք համոզված են, որ այս 12 կետերը մինչև աշուն չեն կատարվելու, իսկ որոշ կետերի մասին խոսելն ավելորդ է:

– Չկատարելու դեպքում էլ խոստանում են իշխանությունների դեմ թեժ պայքար սկսել:

– Ճիշտն ասած, թեժ պայքար միշտ էլ խոստանում են: Մենք թեժ պայքարից չենք վախենում, բայց մենք էլ ուզում ենք, որ ցանկացած պայքար լինի համապատասխան վերլուծությունների հիման վրա:

– Քառյակը ներկայացնում է ժողովրդի հսկայական հատվածը, չե՞ք կարծում, որ իշխանություններն, այնուամենայնիվ, պետք է կատարեն նրանց պահանջները:

– Իշխանություններն էլ են ներկայացնում ժողովրդի ավելի մեծ զանգվածներին, և ես ցավում եմ, որ այսօր ամեն երկրորդը խոսում է ժողովրդի անունից: Թող որևէ մեկին չթվա, թե իշխանությունները կտրված են ժողովրդից, չեն հանդիպում ժողովրդի հետ և չգիտեն կամ չեն լսում նրանց կարծիքը: Մենք շատ լավ գիտենք, թե որտեղ ինչ խնդիր կա: Մենք ընդամենը ասում ենք` եկեք համատեղ քննարկենք, որ այդ խնդիրներին ճիշտ լուծում տանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում