21-ամյա հարձակվող Ալվարո Մորատան որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալ»-ից, և ակումբը նրան տվել է այդ հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակրի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
«Մորատան որոշել է հեռանալ՝ մշտական խաղաժամանակ ունենալու համար: Ակումբը համաձայն է: Եթե Մորատան հեռանա, մենք պետք է երիտասարդ հարձակվող հրավիրենք՝ նման խաղաոճով»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Անչելոտին խոսել է նաև «Ռեալ»-ի՝ Լուիս Սուարեսի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին:
«Դժվար է հզորացնել այնպիսի հարձակման գիծը, ինպիսին ունենք մենք: Սուարեսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց այս պահին բոլոր խոսակցությունները ես անարգանք եմ համարում»,- հավելել է Անչելոտին:






































