Wednesday, 01 05 2024
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նոր հիվանդներ չի կարողանում ընդունել

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներդրումային ծավալների սպառման պատճառով նոր հիվանդներ չի կարողանում ընդունել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը՝ խոսելով Հայաստանում մանկական քաղցկեղի տարածվածության և ոլորտի հիմնախնդիրների շուրջ:

Բանախոսը վերահաստատեց, որ ամբողջ աշխարհում քաղցկեղ հիվանդությունը շարունակում է մնալ ամենադժվար բուժվող հիվանդություններից մեկը, այն հիվանդություններից մեկը, որից մահացության ցուցանիշը երկրորդն է՝ սրտանոթային հիվանդություններից հետո: Նա նաև ասաց, որ քաղցկեղ հիվանդության աճ զգացվում է ամբողջ աշխարհում, բայց էպիդեմիկ տեմպեր չունի, երեխաների շրջանում վերջին տասը տարում չի նկատվում թվաքանակի փոփոխություն:

«Խնդիրները ոչ թե աճի տեմպերի մեջ են, այլ նրա, թե ինչ կարող ենք անել մեր հանրապետությունում: Այսօր ես կարծում եմ, որ դժվար շրջաններից մեկն է մեր առողջապահության համար, քանի որ այդ բուժումը ամենաթանկ բուժումներից է, երկրների մեծ մասում կառավարությունն է իր վրա վերցնում բուժման ծախսերը կամ ապահովագրական կազմակերպությունները: Մեզ մոտ երկրորդը դեռ զարգացած չէ, իսկ ինչ վերաբերում է պետական ներդրումներին, դա բավարար չէ, որ մենք անցկացնենք ժամանակակակից բուժում:

Կանգնել ենք վտանգի առաջ, որ կենտրոնը հիվանդներ չի կարողանում ընդունել, որովհետև ներդրումային ծավալներն ավարտվել են, և մենք լուրջ խնդիրներ ունենք այս պահին»,- տեղեկացրեց Գրիգոր Բադալյանը՝ շարունակելով, որ, օրինակ, ոսկրային ուռուցքի՝ սարկոմաների կոմպլեքս բուժումը կազմում է հարյուր հազար եվրո, բուժումը տևում է ամիսներ, գուցե՝ մեկ տարի:

Ըստ նրա՝ կենտրոնում անվճար բուժումն իրականացվում էր պետպատվերի սահմաններում, սակայն հոկտեմբերի 1-ից մտել է համավճար վիրահատության և այլ բուժումների համար, որը, նրա փաստմամբ, մեծ գումար է կազմում:

«Եթե վիրահատական եղանակով բուժման համավճարին կարողանում են մասնակցել, իսկ քիմիաթերապիայի դեպքում ոչ մի հայկական ընտանիք չի կարող մասնակցել այդ համավճարին՝ մինչև երեք հարյուր հազար դրամ միայն դեղորայքի վճարը կլինի:

Մեր տնօրինությունը, բացառության կարգով, այդ երեխաներին կարողանում է ապահովել նույն տեմպով, ինչ մինչ այս: Սակայն նոր հիվանդները չեն ընդունվում նույնիսկ համավճարը մուծելու պատրաստակամության դեպքում, քանի որ պետք է պետպատվերի գումարը ստանան և նոր մասնակցեն համավճարին: Մեր տնօրինությունն ամեն օր այդ խնդիրներով քննարկումներ է անցկացնում նախարարությունում»,- պարզաբանեց բանախոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում