ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունը չի նախատեսում զորավարժություններ ՆԱՏՕ-ի հետ՝ այսօր հայտարարել է ՌԴ Զինված ուժերի Մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Իվան Բուվալցևը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Մենք ունենք փոխգործակցություն ռազմատեխնիկական համագործակցության և ռազմական համագործակցության շրջանակներում։ ՆԱՏՕ-ի հետ զորավարժանքներ չեն նախատեսվել»,- ասել է Բուվալցևը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։








































