Wednesday, 01 05 2024
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին

«Յոնջալախի» թիվ 65 դպրոցում «աղջկա հարցով» իրար են «մորթել»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց անչափահաս՝ 1996 թվականի նոյեմբերի 13-ին ծնված Արման Մ.-ի գործի դատական քննությունը:

Երևանի թիվ 65 ավագ դպրոցի 12-րդ դասարանն ավարտող Արմանն իր դասարանի հետ Վերջին զանգի տոնական միջոցառումներին չմասնակցեց, նա դատարանում էր՝ ամբաստանյալի աթոռին:

Ըստ մեղադրանքի՝ Արմանը 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 12-ն անց 40 րոպեին իրենց դպրոցում աղջկա հարցով պարզաբանում ստանալու համար դասարանից դուրս է կանչել 11-րդ դասարանցի Միքայելին:

Վերջինիս հետ անմիջապես դասարանից դուրս են եկել նաև նրա մի քանի դասընկերները, այդ թվում՝ ներկա գործով տուժողներ Ռոլանդն ու Էրիկը:

Արմանի ու Միքայելի միջև վիճաբանություն է ծագել հենց դպրոցական միջանցքում:

Արմանը ձեռքով հարվածել է Միքայելին:

Ապա խառնվել են վերջինիս դասընկերները, և տուժել են հենց նրանք՝ Ռոլանդն ու Էրիկը:

Արմանը, ըստ մեղադրանքի՝ երկու անձի մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ռոլանդի գոտկային շրջանին, ինչպես նաև Էրիկին՝ երկուսի առողջությանն էլ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Տուժողներն ապաքինվել են:

Արման Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Արման Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար:

Մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսվում է առավելագույնը՝ 5 տարի ազատազրկում:

Արմանի ասելով՝ հանցագործության գործիք դանակն իր մոտ չի եղել, ինքն այն նկատել ու վերցրել է… դպրոցական միջանցքի հատակից:

Ամբաստանյալը կալանքի տակ չէ: Նա հանձնվել է ծնողների հսկողությանը:

Տղան ներկայումս ոչ միայն ամբաստանյալ, այլև դիմորդ է, միասնական ավարտական ու ընդունելության քննություններ է հանձնում՝ պետական համալսարանի քաղաքագիտության բաժին ընդունվելու համար:

Ընդհանուր իրավասության դատարանում, կարելի է ասել, աննախադեպ իրադարձություն էր. «դպրոցական» արտահայտությամբ՝ «մի մարդու պես» ներկայացել էին դատակոչի ենթարկված բոլոր վկաները:

Բայց սկզբում ցուցմունք տվեցին տուժած տղաները՝ 12-րդ դասարան փոխադրված Ռոլանդն ու Էրիկը:

Ռոլանդն ասաց, որ դասամիջոցին իրենց դասարանում են եղել, երբ 12-րդ դասարանցի Արմանը դուրս է կանչել իրենց համադասարանցի Միքայելին:

Տղայական համերաշխությամբ ինքն ու Էրիկը դուրս են եկել Միքայելի հետևից:

Արմանին դուր չի եկել իրենց դուրս գալը, և նա, դիմելով իրենց, ասել է՝ ի՞նչ դուրս էկաք, գնացեք դասարաններով:

Էրիկին էլ դուր չի եկել Արմանի խոսելու «արհամարհական» տոնը, և նա ասել է. «Էս ի՞նչ ձև ա խոսալու»:

Արմանը ցանկացել է Միքայելի հետ առանձին խոսել, բայց, ըստ Ռոլանդի, իրենք դա չեն իմացել:

Արմանը Միքայելի հետ իր «թեման» մոռացել է Էրիկի պատասխանը լսելով ու ձեռքով հարվածել է Էրիկի դեմքին: Էրիկն էլ ոտքով խփել է Արմանի «դոշին»:

Արմանն ընկել է: Հրմշտոց է սկսվել՝ կռվողներին բաժանելու անվան տակ:

Ռոլանդը հանկարծ ծակոց է զգացել մեջքի շրջանում: Շրջվել ու տեսել է Արմանին, միայն նրա դեմքին է նայել, դրա համար էլ նրա ձեռքին ոչ մի գործիք կամ առարկա չի նկատել:

Ռոլանդի հագին վերարկու է եղել, նա մտել է դասարան, որ վերարկուն հանի, նորից գա կռվողներին բաժանելու: Բայց համադասարանցի Սամսոնը նրա մեջքին արյուն է նկատել: Օգնել է, տարել զուգարան, որ արյունը մաքրեն: Հետո եկել է դպրոցի զինղեկ կապիտանը ու Ռոլանդին տարել է բուժկետ: Նա շտապօգնություն է կանչել, Ռոլանդին ու Էրիկին տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել են:

Հիվանդանոցի ծախսերը հատուցել է Արմանի ընտանիքը: Ռոլանդն ասաց, թե ամբաստանյալի հետ հաշտվել է, Արմանը մտել է դասարան ու իրենցից ներողություն է խնդրել, դրա համար էլ հաշտվել է:Նրանից ոչ մի պահանջ չունի:

Տուժող Էրիկն ասաց, թե Արմանին ոտքով խփելուց հետո հրմշտոց է եղել: Ինքը ո՛չ ծակոց է զգացել, ո՛չ հարվածողին է տեսել: Հանկարծ զգացել է, որ ձախ ոտքը տաքանում է: Տեսել է, որ արյուն է գալիս: Գնացել է վերքը լվանալու, վատ է զգացել, այդ պահին հասել է զինղեկը, իրեն տարել է բուժկետ ու շտապօգնություն է կանչել: Հիվանդանոցում է իմացել, որ իրեն դանակով հարվածել է Արմանը: Դա խոստովանել է հենց Արմանը: Ինքը նրա հետ հաշտվել է, ոչ մի պահանջ չունի:

Եթե նախորդ դատական նիստին տուժող Ռոլանդը դատարանում գտնվելու անսովորությունից ու հուզմունքից վատացավ, այսօր երկու տուժողները դատարանում առանձնահատուկ բարձր տրամադրություն ունեին, ժպիտը նրանց դեմքից չէր պակասում, իսկ ընկերների վախվորած ցուցմունքները երբեմն նրանց անթաքույց ծիծաղն էին հարուցում:

Վկայություն տվեցին տուժողների երեք դասընկերները: Նրանք ջանում էին այնպիսի ցուցմունք տալ, որ ինչ-որ կերպ օգնեն ամբաստանյալին, չնայած ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ի սկզբանե ու չի վիճարկում առաջադրված մեղադրանքը:

Տղաներն ասացին, որ դպրոցական խոսակցություններից իմացել են, որ Արմանը Միքոյին դուրս է կանչել աղջկա հարցով խոսելու: Բայց Էրիկի հետ վիճաբանությունը Միքոյին մղել է երկրորդ պլան:

Միքայելը՝ Միքոն, ասաց, թե խնդրո առարկա աղջիկը իր ընկերոջ «քուրն» է, Արմենն իր հետ ցանկացել է առանձին խոսել՝ դե, աղջկա հարցը դպրոցի միջանցքում ուրիշ ինչպե՞ս պիտի քննարկեին: Բայց իր դասընկերները վիճաբանության մեջ են մտել Արմանի հետ, «ձեռակռիվ» է սկսվել, Արմանն այդպես էլ իրեն հուզող հարցով մինչև հիմա Միքոյի հետ չի խոսել…

Միքայելը «նախապատրաստվել էր» դատարանում հանդես գալուն, հարստացրել էր բառապաշարը: Նախաքննական ցուցմունքում նա ասել էր, թե կռվի պահին գլուխը շրջել ու տեսել է, որ Արմանը մի փայլուն առարկայով խփեց Էրիկին: Հետո տեսել է, որ Էրիկի շալվարը արյունոտվում է:

Դատարանում Միքայելն ասաց, որ տեսել է ոչ թե հարվածելը, այլ՝ Արմանի կողմից փայլուն առարկան Էրիկի որովայնին «հպելը»: «Չեմ ուզում ոչ ստույգ ինֆորմացիա հայտնեմ… Ես դեպքի պահին ու դեպքից հետո աֆեկտի տակ եմ եղել, որովհետև հրմշտոցի մեջ տենց բան ա լինում, ես որ՝ չեմ կարողանում ինձ հանգիստ պահել…»:

Այնուամենայնիվ, վկան վերջում ընդունեց, որ նախաքննության ժամանակ ճիշտ ցուցմունք է տվել:

Որպես վկա հանդես եկավ Արմանի դասղեկը՝ աշխարհագրության ուսուցչուհի ընկեր Մելանյան: Նա դպրոցում աշխատում է 27 տարի: Դեպքի պահին միջանցք է դուրս եկել, տեսել, որ դպրոցի համարյա բոլոր տղաները միջանցքում են, աղմուկ է: Նկատել է Արմանին, ով տարօրինակ կերպով ըմբոստ էր այդ պահին:

Ուսուցչուհին ասաց, թե տվյալ պահին ինքը չի կողմնորոշվել, քաշել է Արմանի թևից, ցանկացել է նրան դասարան տանել, բայց Արմանը չի գնացել:

Ըստ ուսուցչի՝ Արմանը աստիճաններով իջել ու հեռացել է:
Բայց Արմանն էլ ասաց, թե ուսուցչուհին իր թևից քաշել է մինչև դանակահարությունը: Հետո ընկեր Մելանյան մտել է դասարան, դրանից հետո ինքը դանակահարել է տղաներին…

Ուսուցչուհին քիչ անց ավելի մեծ աղմուկ է լսել, դուրս է եկել, լսել, որ զինղեկը «շտապօգնություն» է գոռում: Տնօրենը միջանցքում չի եղել, ուսմասվարներն էլ, ըստ ընկեր Մելանյայի, կարծես այնտեղ չեն եղել…

Դասղեկն ասաց, թե նման բան իրենց դպրոցում առաջին անգամ է կատարվել:

Դասարանում չեն քննարկել դեպքը, Արմանը «մանրակրկիտ» ոչինչ չի ասել, բայց վկա դասղեկն իմացել է, որ տղայական խոսակցություն է եղել, հետո պահի ազդեցության տակ թյուրիմացություն է տեղի ունեցել:

«Ես Արմանի բարձր ձայնը դպրոցում չէի լսել, շոկային վիճակ էր… իմ ուշադրությունը Արմանի կողմն էր, նա գոռում էր, ուզում էր հարձակվել…»:

Մեղադրող Մարգարյանը հարցրեց դասղեկին. «Ինչպե՞ս կբնութագրեիք Արմանին՝ որպես դասղեկ»:

Պատասխանը խիստ ուսուցչական էր. «Թող ամպագոռգոռ չհնչի. մարդկային բարձր նկարագիր ունի Արմանը, նրա բարձր ձայնը դպրոցում չի լսվել, նա լավ է սովորում, միտք ունի բուհ ընդունվելու… Չգիտեմ՝ ինչու այդ արարքը կատարվեց…»:

Ավագ դպրոցի ուսուցչուհին շատ ցավոտ մի խնդիր շոշափեց. դպրոցում 8-ական 11-րդ, 12-րդ դասարաններ կան, որտեղ սովորողները տարբեր դպրոցներից են, շատերին, ում դաս չի տալիս, ուսուցիչը դեմքով չի էլ ճանաչում, օրինակ՝ այս գործով տուժողներ Ռոլանդին ու Էրիկին: Երբ նրանք ապաքինվելուց հետո դպրոց են եկել, ընկեր Մելանյան ասել է՝ ինձ ցույց տվեք այդ Էրիկին ու Ռոլանդին…

Ավագ դպրոցներում տարբեր դպրոցներից հավաքված դեռահաս սովորողների հետ տարվող մանկավարժական աշխատանքի բացթողումները, մինչև անգամ դպրոցի ներսում տղայական կռիվների ու նման զարգացումների հանգելու մթնոլորտը պետք է որոշակի հետևությունների մղեն ոլորտի պատասխանատուներին, ավագ դպրոցների մանկավարժներին, դեռահասների ծնողներին…

Ամպագոռգոռ բառերը ոչ ոքի, առավել ևս՝ դեռահասներին պետք չեն, նրանց ճիշտ դաստիարակություն ու կրթություն է պետք, ոչ թե ձևական բնութագիր…

Թիվ 65 ավագ դպրոցի զինղեկը՝ հերթական վկան, միամիտ կոչով սկսեց իր ցուցմունքը. «Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ խնդրում եմ հիմք ընդունեք իմ նախաքննական ցուցմունքը»:

Նախագահողը ողջունեց, որ վկան հարգում է Սահմանադրությունը, բայց հորդորեց օրենքի տառին հարազատ մնալ ու կատարել վկայի՝ ցուցմունք տալու պարտականությունը:

Զինղեկը բարեբախտաբար այդ դպրոցում ամենաարագ կողմնորոշվող տղամարդ ուսուցիչն է եղել, ով անմիջապես կողմնորոշվել է, օգնության հասել տուժած տղաներին, նրանց հասցրել բուժկետ ու շտապօգնություն կանչել: Եթե զինղեկը դեպքի պահին էլ հենց այն միջանցքում լիներ, որտեղ կայծակնային արագությամբ կռիվն է ընթացել, հնարավոր է, որ անչափահասը դանակը գործի չդներ:

Զինղեկը եղել է դպրոցի մյուս մասնաշենքում, դասամիջոցին ցանկացել է հարևան մասնաշենք գնալ, երբ դպրոցի ցերեկային պահակը նրան ասել է. «Հասեք, վերևը իրար մորթում են»: Մինչ զինղեկը հասել է, դեպքը կատարված-վերջացած է եղել, իսկ վնասվածք ստացած տղաները գտնվել են զուգարանում…

Զինղեկը նույնպես զարմացած էր, որ Արմանը նման արարք է կատարել. «Պարկեշտ աշակերտ ա եղել, դրական բնութագրվող… Շատ մարդկանցից կսպասեի նման բան, բայց ոչ՝ Արմանից… Էդ խառնվածքի չի, հանգիստ է, ադեկվատ…»:

Որպես վկա հարցաքննվեց տուժող Ռոլանդի հայրը: Նա ասաց, թե իր իմանալով՝ վեճը եղել է «ինչ-որ մի աղջիկ-էրեխու համար»:
Ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Արմանը: Նա ընդունեց, որ Միքայելին դասամիջոցի ժամանակ դասարանից դուրս է կանչել՝ աղջկա վերաբերյալ հարց ճշտելու. ինքը շփվում էր աղջկա հետ, բայց Միքոյին էլ էր տեսել նրա հետ, ուզում էր պարզել, թե նա ինչ կապ ունի…

Արմանն ասաց, թե ինքը Միքոյի հետ խոսելու էր գնում, ոչ թե կռվելու, հետևաբար դանակ վերցնելու անհրաժեշտություն չուներ:
Ամբաստանյալն ասաց միաժամանակ, թե իր մեղքն ընդունում է, զղջում է, այո՛, ինքն է դանակով հարվածել տղաներին, բայց դանակը վերցրել է դպրոցական հատակից, իսկ դանակահարությունը կատարվել է, երբ ինքը դանակն անկանոն թափահարում էր…

Մեղադրողը նման բացատրությունը հակասող համարեց ամբաստանյալի դիրքորոշմանը: Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչում դիտավորությամբ երկու տուժողներին միջին ծանրության վնաս հասցնելու համար, բայց նկարագրում է անզգուշությամբ վնասելու գործողություն:

Արմանը, իրավաբանական նրբություններին ուշադրություն չդարձնելով, շարունակեց իրեն մեղավոր ճանաչել, միաժամանակ շարունակեց պնդել, թե տղաներին դանակով հարվածելու դիտավորություն չի ունեցել, դա ստացվել է կռվի պահին, դանակն էլ ընկած է եղել դպրոցի միջանցքում, ինքը դանակի տեսքն անգամ չի հիշում, որովհետև դեպքից անմիջապես հետո դանակը նետել է ու փախել դպրոցից:

Նա դեպքից հետո լվացվելիս է հասկացել, թե ինչ է արել, դուրս է եկել դպրոցից, սթրեսի մեջ՝ վազել է երկար ժամանակ, շատ «խառն է եղել»:

«Ձեր դպրոցի հատակին հաճա՞խ եք դանակներ տեսնում»,- ամբաստանյալին հարցրեց նախագահողը:

«Ոչ, միայն՝ դեպքի պահին»,- պատասխանեց Արմանը և պնդեց, թե չգիտի՝ ում մոտից կարող էր դանակը ընկնել իր ոտքերի տակ հենց տղայական կռվի ամենաթունդ պահին…

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում