Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր զեկույցի տվյալների համաձայն՝ աշխարհի բնակչության ավելի քան 70%-ը զրկված է պատշաճ սոցիալական պաշտպանությունից այն ժամանակ, երբ դրա կարիքը նրանք շատ ունեն, փոխանցում է korrespondent.net-ը:
Զեկույցում նշվում է նաև, որ աշխարհի բնակչության միայն 27%-ն է օգտվում համընդհանուր սոցիալական ապահովության համակարգից:
Ինչ վերաբերում է թոշակներին, ապա կենսաթոշակային տարիքի անձանց գրեթե կեսը թոշակ չի ստանում, իսկ թոշակ ստացողների մեծամասնությունը այդ ստացած գումարով ապրում է աղքատության եզրին: Ապագա թոշակառուների թոշակներն Եվրոպայի առնվազն 14 երկրներում ավելի քիչ կլինեն, քան հիմա:
Զեկույցում տվյալներ կան նաև այն մասին, որ աշխարհի բնակչության գրեթե 39%-ը զրկված է առողջապահության կամ համապատասխան այլ ծրագրերից օգտվելուց:
Ցածր եկամուտով երկրներում նման մարդկանց թիվն անցնում է 90 տոկոսը:
Կազմակերպության փորձագետները հաղորդում են նաև, որ բարձր եկամուտ ունեցող երկրների մի մասն էլ կրճատում են սոցպաշտպանության ծրագրերը, հավելել են մասնագետները:










































