Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Ամառը «թեժ» չի լինի. խոստացված հանրահավաքը հետաձգվեց

Ոչ իշխանական քառյակը երեկվա նիստում որոշել է հետաձգել միասնական հանրահավաքի անցկացումը: Իսկ սա այն հանրահավաքն է, որ քառյակը պետք է անցկացներ ապրիլի 28-ին և պահանջեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության հրաժարականը: Տ. Սարգսյանը, սակայն, ապրիլի 4-ին հրաժարական տվեց, ու մինչև հիմա քառյակը խոստանում է, բայց չի անցկացնում այդ հանրահավաքը:

Քառյակի երեկվա նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իրենք համաձայնեցրել են 12 կետերից բաղկացած մի փաստաթուղթ, որն առաջիկայում ներկայացնելու են կառավարությանը: Նրա խոսքերով` «հրատապ լուծում պահանջող» այդ պահանջներն իրականացնելու համար անհրաժեշտ է կառավարությանը որոշակի ժամանակ տալ: Այդ պատճառով էլ իրենք որոշել են միասնական հանրահավաքը հետաձգել և այն հրավիրել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: «Շատ հասկանալի պատճառով է որոշված, որ հանրահավաքը պետք է լինի աշնանը, որտեղ մենք կտանք մեր գնահատականը մեր պահանջների կատարման հետ կապված, թե ինչքանով են իշխանությունները անդրադարձել դրանց: Մենք ունենք նաև որոշակի պահանջներ, որոնք օրենսդրական փոփոխություններով են պայմանավորված, նաև այդ պահանջները կատարելու համար որոշակի ժամկետ է պետք ապահովել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռ. Հակոբյանը:

Չի բացառվում նաև, որ քառյակը պարզապես կառավարությանը հանգիստ թողնելու կամ չքննադատելու ժամանակ է վերցրել, հատկապես, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քառյակի ուժերից մեկի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է: Եվ բարեկամական այդ կապի շնորհիվ Հ. Աբրահամյանը որոշակի ազդեցություն ունի ԲՀԿ-ի, և ԲՀԿ-ի միջոցով՝ նաև քառյակի վրա: Հ. Աբրահամյանի նշանակվելուց հետո քառյակն առայժմ կաշկանդված է վարչապետի նկատմամբ խիստ քայլեր անելուց: Իսկ մոտ երկու շաբաթ առաջ Գ. Ծառուկյանն իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ակնարկեց Հ. Աբրահամյանին 100 կամ 200 օր ժամանակ տալու մասին: Եվ չի բացառվում, որ քառյակն իր հանրահավաքը հետաձգելով՝ հենց այդ ժամանակն է տալիս Հ. Աբրահամյանին: Ռ. Հակոբյանը, սակայն, չբացառեց, որ քառյակը միասնական հանրահավաք կհրավիրի մինչև աշուն, եթե դրա համար հրատապ հարցեր կառաջանան:

Ինչ վերաբերում է երեկվա նիստին, ապա քառյակը քննարկել է միայն առաջիկայում կառավարությանը ներկայացնելիք իրենց պահանջները: Ռ. Հակոբյանի փոխանցմամբ` դրանց մեծ մասը վերաբերում է գործադիրին, կան նաև կետեր, որոնք վերաբերում են ողջ իշխանություններին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը չցանկացավ մանրամասնել, թե այդ 12 կետով ինչ պահանջներ են ներկայացնում իշխանություններին: Պայմանավորվել են, որ հաջորդ շաբաթ չորս խմբակցությունների ղեկավարները հրավիրելու են համատեղ ասուլիս, որի ընթացքում էլ համաձայնեցրած պահանջները կներկայացնեն հանրությանը: Իսկ այդ պահանջները, Ռ. Հակոբյանի խոսքերով, վերաբերում են հիմնականում ներքաղաքական խնդիրներին: Արդյոք դրանց մեջ կա՞ իշխանափոխության պահանջ, կամ իշխանությունների կողմից այդ պահանջների կատարումը հանգեցնելո՞ւ է իշխանափոխության: «Ի սկզբանե մեր ամբողջ խնդիրը եղել է արմատական փոփոխությունների իրականացումը: Ու այս ընթացքում քառյակն ըստ անհրաժեշտության ձեռնարկել է քայլեր, և կարծում եմ, որ կարողանում ենք համատեղ, միասնական օրակարգով լուծել մեր առաջ դրած հարցերը: Քննարկման ժամանակ կային կետեր, որոնք բանավեճ էին հարուցում, եղել է նաև իրար համոզելու անհրաժեշտություն, բայց մենք կարողացել ենք ստանալ մի ձևակերպված քաղաքական փաստաթուղթ, որը մեր քաղաքական մշակույթում, հատկապես վերջին շրջանում կամ ընդհանրապես աննախադեպ է»,- հայտարարեց Ռ. Հակոբյանը:

Վերջերս իրեն ընդդիմություն հռչակած «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ հայտարարություն էր տարածել, թե ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով կոնսուլտացիաներ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Եվ քաղաքական ուժերին առաջարկում է խորհրդակցությունների շարք սկսել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու թեմայով: Արդյոք քառյակը քննարկե՞լ է այդ հարցը: Ռ. Հակոբյանը պատասխանեց, որ իրենք ՕԵԿ-ից խորհրդակցություններ սկսելու որևէ առաջարկություն չեն ստացել, բայց բացահայտեց, որ իշխանություններին ներկայացվելից 12 կետերից մեկը վերաբերում է հենց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն:

Քառյակը չի անդրադարձել նաև սահմանադրական փոփոխությունների խնդրին: Ռ. Հակոբյանն ասաց, որ իրենց միասնական օրակարգում առայժմ նման հարց չկա, և որ իրենք այդ հարցի հետ կապված ունեն տարբեր մոտեցումներ: Ոչ իշխանական խմբակցությունների քննարկումների օրակարգում առայժմ չկա նաև արտաքին քաղաքականության հետ կապված որևէ հարց: Եվ ըստ այդմ էլ` չեն անդրադարձել անցած շաբաթ Աստանայում տեղի ունեցած՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորման նպատակով հրավիրված նիստին: Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ ստորագրվեց ԵՏՄ կազմավորման մասին պայմանագիրը, և Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը դարձան այդ կառույցի հիմնադիր անդամներ: Սպասվում էր, որ Հայաստանն այս երեք երկրների հետ միասին նույնպես կդառնա ԵՏՄ հիմնադիր անդամ, բայց այդ պայմանագրի տակ մեր երկիրը չստորագրեց՝ այն հետաձգելով երկու շաբաթով, իսկ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն ընկավ բավականին «տհաճ» իրավիճակում՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակավ ընթերցեց Իլհամ Ալիևի նամակը, որտեղ Ադրբեջանի նախագահը ԵՏՄ հիմնադիր անդամ երկրներին կոչ էր անում Հայաստանին այդ կառույց ընդունելիս առաջնորդվել ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Իսկ ոչ իշխանական քառյակն իր հանդիպումներում առայժմ չի անդրադառնում արտաքին քաղաքականությանը վեաբերող որևէ խնդիրների, այդ թվում նաև՝ այս միջադեպին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում