Friday, 24 07 2026
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները

Առաջ է եկել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նոր հանդիպման անհրաժեշտություն. ԵԱՀԿ նախագահ

Հունիսի 2-ին ընդլայնված կազմով հանդիպման ավարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, տեղեկացնում է Trend-ը

Դիդյե Բուրկհալտերը Ադրբեջանի նախագահին երախտագիտություն է հայտնել Բաքվում ջերմ ընդունելության համար։

«Պետք է նշեմ, որ սա իմ առաջին այցն է Ձեր երկիր։ Դուք էլ Շվեյցարիայում բազմիցս մասնակցել եք Դավոսի վեհաժողովին, և որպեսզի հասնեմ Ձեզ, ես պետք է կրկին այցելեմ Ձեր երկիր՝ ավելի խոր իմանալու Ձեր երկիրն ու տարածաշրջանը։ Ինչպես Դուք ասացիք, գոյություն ունեն բազմաթիվ մարտահրավերներ։ Ես եկել եմ այստեղ որպես Շվեյցարական Համադաշնության նախագահ և արտգործնախարար։ Երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև կրում են բարեկամական բնույթ, դրանք արդյունավետ են և ապագայում կարող են դառնալ էլ ավելի դինամիկ։ Դուք նշեցիք, որ տեսնում եք ներուժ համագործակցության լրացուցիչ ձևերի համար։ Ես կարող եմ հաստատել, որ դա ճիշտ է։ Գոյություն ունի մեծ ներուժ տնտեսական ոլորտում համագործակցության համար։ Շվեյցարական ընկերությունները կարող են շատ ներդրումներ անել։ Մենք բաց ենք մեր երկրների միջև հարաբերությունների ուժեղացման և արդյունավորման համար։ Շվեյցարիան լավ հարաբերություններ ունի Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի հետ։ Անցյալ տարի մենք ունեինք լուրջ կապեր, և դա ցույց տվեց, որ կապերն Ադրբեջանի ու Շվեյցարիայի միջև ամուր են»,- հայտարարել է Դիդյե Բուրկհալտերը։

Միաժամանակ, այս տարի Շվեյցարիան ԵԱՀԿ գործող նախագահն է, նշել է նա։ «Մենք գիտենք, որ մի քանի ամսում անհնար է ամեն ինչ փոխել, լուծել բոլոր խնդիրները, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որի շուրջ մենք այսօր առավոտյան անցկացրեցինք և կանցկացնենք շատ քննարկումներ։ Այդ հակամարտության կարգավորումը շատ ժամանակ է պահանջում։ Ես ևս այստեղ եմ եկել, որ լսեմ, հասկանամ տարբեր կարծիքներ, և հնարավոր է, գտնել առաջընթացի ձեռքբերման ուղիներ բանակցային գործընթացում։ Իմ մոտեցումը, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, շատ հստակ է։ Մենք վստահ ենք, որ պետք է քայլ առ քայլ շարժվենք դեպի խաղաղություն։ Իսկ դա նշանակում է, որ մենք քարոզում ենք երկու հիմնական հարց։ Առաջինը՝ մենք քարոզում ենք երկխոսության արդյունավորում, երկխոսությունն արդեն կայացել է։ Սակայն, առաջ է եկել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նոր հանդիպման անցկացման անհրաժեշտություն։ Առաջարկվել էր այդ հանդիպումն անցկացնել Փարիզում, մենք նույնպես պաշտպանեցինք այդ միտքը։ Մենք հանդես ենք գալիս այդ հանդիպումը մոտ ապագայում անցկացնելու օգտին։ Այդ հանդիպումը պետք է դառնա բանակցությունների նոր փուլի մեկնակետը։ Մյուս կողմից՝ այն կարող է դառնալ կառուցքայնացված բանակցությունների գործընթաց, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնագրի։ Իսկ այդ բանակցային գործընթացը պետք է ընթանա Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,- ասել է Շվեյցարիայի նախագահը։

Երկրորդ հիմնական հարցը, որը քարոզում է Շվեյցարիան, կրակի դադարեցման ռեժիմի ուժեղացումն է։ «Նախևառաջ՝ դա միջադեպերի հետաքննության մեխանիզմն է, որը նախկինում համաձայնեցվել է բոլոր կողմերի հետ, սակայն երբեք չի իրականացվել։ Թույլ տվեք ինձ արտահայտել Շվեյցարիայի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի և նախագահությունից հետո որպես պետության պատրաստակամությունը՝ պաշտպանելու բանակցային գործընթացը՝ կազմակերպելով հանդիպումներ, առաջարկելով մեր փորձը, մոբիլիզացնելով ֆինանսական ու քաղաքական օգնություն խաղաղ համաձայնության իրականացման համար։ Մենք նաև պատրաստ ենք անել ամենը, ինչ պահանջվում է կողմերին միջավայրի բարելավման համար հանուն խաղաղության։ Թույլ տվեք ինձ նշել, որ այն ժամանակաշրջանում, երբ Շվեյցարիան ԵԱՀԿ գործող նախագահն է, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահը, մենք ցանկանում ենք, օգտագործելով մեր կապերը, միջազգային պարտավորություններով արդյունավետ դարձնել նաև մեր հարաբերությունները միջազգային մակարդակում։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը և Շվեյցարիան կարող են համագործակցել որոշ հարցերում»,- հայտարարել է Դիդյե Բուրկհալտերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում