Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը որոշել է հեռանալ ակումբից և վերադառնալ Անգլիա: Այդ մասին է գրում Mundo Deportivo-ն:
Ֆուտբոլիստի գործակալն արդեն հանդիպել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների ներկայացուցիչների հետ: Տեղեկությունների համաձայն` նրանցից մեկի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Այսօր հայտնի է դարձել, որ Ֆաբրեգասը չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Իսկ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնա»-ն «Չելսի»-ին, «Արսենալ»-ին և «Մանչեսթեր Սիթի»-ին առաջարկել է ձեռք բերել Ֆաբրեգասի տրանսֆերը 40 մլն ֆունտով:









































