Մայիսի 31-ին Նատաշա Կորոլյովան տոնել է իր ծննդյան օրը։ Լեգենդար երգչուհին 41 տարեկան է։ Աստղն իր ընտանիքով մեկնել է Մայամի, որպեսզի նշի այդչափ ուրախալի իրադարձությունը, տեղեկացնում է storystar.ru-ն։
Հանդիսությունն անցել է նեղ ընտանեկան շրջանակում։ Երգչուհին չի վշտանում, որ արդեն անցել է չորրորդ տասնամյակի շեմը, քանզի վստահ է, որ իր կյանքի կարևոր իրադարձությունները դեռ առջևում են։










































