Friday, 31 05 2024
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

Ի՞նչ բացահայտումներ է արել գազի հանձնաժողովը

Ազգային ժողովում գազի հանձնաժողովի գործունեության ժամկետը միգուցե երկարացվի: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դաշնակցություն խմբակցության քարտուղար և այդ հանձնաժողովի անդամ Աղվան Վարդանյանը:

«Արդեն կատարված որոշակի եզրակացությունների վերաբերյալ կլինի միջանկյալ հաղորդում, կտրվեն գնահատականներ: Հանձնաժողովը տրամադրված է առաջարկել, որ երկարաձգվի ժամկետը, բայց արդեն ԱԺ-ն կորոշի՝ երկարաձգե՞լ կամ մինչև ե՞րբ երկարաձգել, որպեսզի հարցերի վերաբերյալ խորը շարունակական աշխատանք իրականացնենք»,- ասաց Ա. Վարդանյանը:

Վերջինիս խոսքերով՝ հանձնաժողովն իր գոյության այս մի քանի ամիսների ընթացքում բավականին լուրջ աշխատանք է կատարել, բայց դրանք ավելի շուտ նախապատրաստական բնույթի էին: Կազմվել են հարյուրից ավելի հարցաշարեր, որոնք քննարկվել են ոլորտային պատասխանատուների՝ էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ և բաշխվել են ըստ պատասխանատվության: Հարցերն ուղարկվել են, ստացվել շուրջ 500-600 էջանոց պատասխաններ: Եվ հիմա այդ պատասխանները վերլուծելու, ուսումնասիրելու փուլն է: Հունիսի 12-ին հանձնաժողովը պետք է ԱԺ հաղորդում ներկայացնի:

«Ես կարծում եմ, որ մինչև այսօր աշխատանքները գրեթե 99 տոկոսով անցել են իսկապես խորը քննարկումների և փոխադարձ վստահության մթնոլորտում: Եթե կարողանանք այս մթնոլորտը պահել, վստահ եմ՝ այս հանձնաժողովը կարող է էական դերակատարություն ունենալ ընդհանրապես այս համակարգում»,- ասաց Ա. Վարդանյանը:

Իսկ հանձնաժողովի ձեռք բերած փաստերի և եզրակացությունների արդյունքում հնարավո՞ր է, որ գոնե գազի ներքին սպառման ոլորտում ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան. չէ՞ որ ընդդիմությունը պնդում էր, որ սահմանից բաժանորդին հասցնելու ճանապարհին գազի սակագինը կտրուկ և անհիմն կերպով թանկանում է, և այն կարող էր ավելի ցածր լինել: Հարցին ի պատասխան՝ Ա. Վարդանյանն ասաց. «Ներքին ոլորտում կլինեն հստակ պարզաբանումներ, բացատրություններ: Եկեք չշտապենք: Ներքին ոլորտում կլինեն գնահատականներ, բացահայտումներ, եզրակացություններ, առաջարկություններ, որոնք, վստահ եմ, հետագայում կազդեն համակարգի հետագա գործունեության վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում